Ստեփանակերտում ՏԻՄ ընտրություններ պիտի լինեին |
Հա, ասեցի, որ Խորենյանը անկուսակցական էր, բայց չասեցի, որ նախկին ազատհայրենիքցիներ Աբրահամյանը ՊՈԽԺԵԿ, իսկ Կարենյանը՝ ՀԱՃԺԵԿ կուսակցությունից էր: (Միայն աստված գիտեր, թե ոնց էին վերծանում: «Վերծանումը ձեզ ենք թողնում»,- ասում էին կուսակցապետերը՝ ի պատասխան լրագրողների):
ՏԻՄ թեկնածուների պաստառներից քաղաքը պսպղում էր: Գալուսծիկների միամսյակ էր (տղերքը գալուսծիկները չէին հանում ու հենց այդպես տեղաշոր էին մտնում): Բուկլետների ու պաստառների նրանց անանիստ դեմքերը կամացուկ հուշում էին. «Ես հեռու՜ն կգնամ, հեռու՜ն...»