пятница, 3 июня 2016 г.
вторник, 22 марта 2016 г.
Չուգուն
32 ու փայտե պրոտեզ, հետևում՝ ոչինչ, փուչություն պարզապես |
-Ծնկից ցա՞ծր է,- հարցրեց Չուգունը:
-Հա՛,- ժպտաց սպան
-Ոչինչ, իմը ավելի վատ է, բայց ամեն ինչ անում եմ՝ պատ եմ շարում, ավտո եմ քշում…
-Մեխանիկա՞ է,- ընդհատեց սպան:
-Հա՛, մեխանիկա է:
-Իմը ավտոմատ է,- նորից ժպտաց սպան:
-Հա, այ այդպես, չմտածես շատ,- մեջ ընկան Չուգունի ընկերները:
-Չեմ մտածում, պարզապես… իմ ականն էր,- գլուխ քաշ գցեց սպան:
-Դե, եղբայր, մեր գործն այ այդպես է, չեն գնահատում… -ասացին այցի եկած սպաները, - Չուգունին՝ Դավիթին, գիտես երևի…
-Լսել եմ, - կրկին ժպտաց երիտասարդ սպան:
Սպաները հեռացան, հաջող անելիս նկատեցի, որ Չուգունի ձեռքից պակասում է երկու մատ: Մնացինք երեքս՝ ընկերս, ես ու անդամահատ սպան: Ընկերս պատմեց, որ այցելուն հայտնի սակրավոր Չուգունն է, ով հայտնի է իր պնդաճակատությամբ ու կեսնունակությամբ:
воскресенье, 6 марта 2016 г.
Էկզիստենցիալ խմբագրություն
Գրական թերթի
խմբագրությունում էի։ Չգիտեմ, թե ոնց եմ այստեղ հայտնվել, առհասարակ: Խմբագիրն ակնոցավոր,
պատկառելի կնճիռներով, պատկառելի բեղմորուքով հայտնի, սիրված ու հեղինակավոր մի անձնավորություն
էր: Ուզում էր ինչ-որ դիտողություն անել երևի, բայց կարծես պատեհ րոպեի էր սպասում:
Խմբագրության աղջիկներից մեկից թեյ խնդրեց, մինչև բուն թեմային անցնելը:
-Արսեն…
-Այո, պարոն Ասլամիզիրյան,
լսում եմ ձեզ,- ժպտացի:
-Վաղու՞ց եք գրում:
-Դե… մի երկու
տարի կլինի…
-Շատ բարի…
Թեյը ձեռքին վեր
կացավ ու քայլեց դեպի պատուհանը:
-Գիտե՞ք, Արսեն
ջան… երիտասարդ եք… բայց պիտի սովորեք քննադատություն ընդունելը…
-Լսում եմ,- դեմքիս
ժպիտ գծագրեցի: «Ի՞նչ է ուզում, ճպպացրու դեմքիս, մեծ տղա եմ»,- մտածեցի:
-Օրինակ… ինչու՞…
Այ, մեր տաղանդավոր աղջիկը տեքստը այսպես է սկսել. «Անսեռունակ, անկենդան, պողպատյա միատարր ճիչը մեղմիկ
տժժոցին ճանապարհորդակցելով՝ քիչ մնաց սպաներ, և
ինձ տարան մորգ: Հետո ընկերներս եկան տուն մերոնց հաղորդելու, որ ինձ շատ են
սիրել ու ցավում են ծաղիկ հասակում մեռնելու համար...»:- Ապա թեթև պաուզայից հետո հարցրեց,-
նկատու՞մ եք։
-Ինչը՞:
-Այ խնդիրն այստեղ
է,- մատը խորհրդավոր վեր տնկեց Ասլամիզիրյանը,- հիմա կփորձեմ բացատրել… Այս տեքստը
միանգամից բեռնում է ու տանում…
-Դեպի ու՞ր:
-Դեպի էկզիստենցիալ
հոգեթերապիա, Արսեն ջան:
- Դա ի՞նչ է:
четверг, 18 февраля 2016 г.
Զեյթունաչյան
Job.am աշխատանքների որոնման գործակալության շնորհիվ տեղավորվեցի մի շինարարական ընկերությունում: Տաղտկալի թվեր ու տառեր լցնելով վորդերում ու էքզելներում, ձանձրացա: Երկու ամիս անց ուշացումներիս համար պետը իրերս հավաքելու հրաման տվեց: Էլի մնացի անգործ: Օրեր շարունակ մկնիկի անվակը ֆռռացնում էի Ֆեյսբուքներով ու էլի տարբեր զահրումարներով: Այնքան ֆռռացրի, մինչև մայրս ու տան մյուս անդամներն իմ առջև պայման
դրեցին՝ ինտերնետային կապի համար մենք ավելորդ փող չունենք, գնա ինքդ գումարը մուծիր:
Ստիպված էի նորից չոլերն ընկնել ու աշխատանք փնտրել: Ախր էդ զահրումար աշխատանքն էլ շատ քիչ է, լավն էլ ընդհանրապես չկա: Զինվորական հորեղբայրս հորդորում էր, որ բանակ մտնեմ՝ զամպատեխ:
суббота, 23 января 2016 г.
Քահանան
Մեկ էլ՝ Նիկոլի հարվածը տեսա տեր Սարգիսի ծնոտին… չխկաց ծնոտը… |
Նոյեմբեր ամիսն էր: Փոքր հորեղբորս ծառայող որդուն ընկերների հետ մի օր տեսակցելու էինք գնացել: Վարորդը Նիկոլն էր, իսկ կողքիս՝ Կարենը: Պյատիգորսկյան շանսոնը խարխուլ ճանապարհի հետ մեկտեղ թափ էր տալիս մինչև սրտխառնոց: Հետներն այդքան մոտ չեի, որ խնդրեի անջատեին, թարսի պես էլ դինամիկն ականջիս տակ էր. А любовь слепая Болью истезает. Пиковая
дама Сдай свою игру…
Արդեն մթնշաղում էր, և մի պյատիգոսրկյան կատարողին հաջորդում էր մյուսը. В каждом сердце есть больная рана. В
каждом сердце не стихает плач, Вышел на арену
ресторана Наглухо обкуренный скрипач...
Подписаться на:
Сообщения (Atom)