четверг, 27 апреля 2017 г.

1.5 օր Հովտաշենում

Հովտաշենն ասես նույն Աղդամն է, որտեղ մարդիկ են ապրում ու այդքան տխուր չէ պատկերը )  Հարթավայրային է )) Մի քիչ անսովոր ու հաճելի է քայլել նման ուղիղ փողոցներով )

Շաբաթ-կիրակիս որոշեցի անցկացնել Հովտաշենում,  ընկերոջս մոտ` ընկեր Դոլուխանյանի: Սեպտեմբերից պատմություն է դասավանդում` Հովտաշենի ու հարևանության գտնվող էլ ավելի փոքր Նոր Սեյսուլանի երեխեքին (90 աշակերտ, ընդհանուր դպրոց է):

Գյուղը հետաքրքիր է նրանով, որ այստեղ խոսում են և՛ Արցախի,  և՛ Հայաստանի շրջանների բարբառներով  ու իրար շատ լավ հասկանում են, երբեմն միախառնվում են բարբառները: Ինչպես հուշում է Նոր Սեյսուլան անվանումը, գյուղի որոշ բնակիչներ  Սեյսուլանից են (նաև հարևանությամբ գնտվող Յարիմջայից): Սեյսուլանը հիմա  չեզոք գոտում գտնվող ավեր-անբնակ գյուղ է:

Ստեփանակերտից մի հիսուն կիլոմետր կլինի,   Նոր Մարաղայից սկսած, երբ մայրուղուց ձախ ես թեքվում, սկսվում է անասֆալտ ու գյուղական ճանապարհը: Միանշանակ, հին Պազիկը այդ 15 կիլոմետրը շատ ավելի դժվար է տանում, քան մնացած 35-ը: Սակայն այդ 15 կիլոմետրանոց ճամփան կարելի է դրախտային համարել, համեմատած Արցախի մյուս գյուղական ճանապարհների հետ ))

Արդեն Հովտաշենում, Լուսանկարը արված է Պազիկից )) 


Ավտոբուսը ուղիղ տանում ընկեր Դոլուխանյանի վարձակալված տունը:

Ամսի 22 էր, շաբաթ, հետս մի քիչ խոզի միս էի վերցրել, որոշեցինք կարտոֆիլ ու խոզ խորովել, ամբողջ աշխատանքը ուսերիս էր )) Քանի որ քիչ անց մի խումբ աշակերտներ հյուր եկան ընկեր Դոլուխանյանին )


հրահանգավորում է )


Քանի որ հաջորդ օրը ամսի 23-ն էր,  դպրոցը պատրաստվում էր ջահերթի: Ամբողջ աշխատանքը իրականացվում էր Վովայի տանը: Ջահի համար պետք էր կաշաման (կոնսերվայի բանկա), նոր կտրված հաստ ճյուղ ու պտուտամեխ: Այդ ընթացքում աղջիկները տներում պլակատներ էին պատրաստում:
ը. Դոլուխանյանի բակում


Հաջորդ օրը առավոտյան 10-ի կողմերը նույնպես երեխեքը հավաքվեցին ը. Դոլուխանյանի տանը: Տեղի ունեցավ փոքրիկ դասախոսություն:

արդեն ինքնաեռի շուրջ



հին մեքենա ը. Դ-ի պարտեզում, պարզապես լուսանկարվելու համար 


Դասախոսությունից հետո ճաշի հոգսը քաշեցինք:  Երկու տեսակի կերակուր պատրաստեցի` թալով ձվածեղ ու շրմշուղով ձվածեղ (գրական անվանումը չգիտեմ)), իսկ եղինջը հում-հում էինք ուտում` ճմրթելուց ու աղ ցանելուց հետո:

Հետո պատրաստվեցինք ջահերթի մեկնարկին: Նախօրոք ասեմ երթուղին` Հովտաշենի զոհված տղաների հուշարձան - Նոր Սեյսուլանի զոհված զինվորների հուշարձան - դպրոց (որը տեղակայված է Հովտաշենում): Այսինքն շրջան պիտի գծեինք, մոտ մի 3-4 կիլոմետր, ըստ իս:

խնդրել էր` ծխելիս չնկարեմ


ջահերթի սկիզբը


Ը. Դ-ն  խնրել է, որ այս տարի "աման-աման, թուրքի մաման" չգոռալ, քանի որ այս արարողությունը հիշատակի տուրք է և պղծախոսությունն ավելորդ է:


ջահերթ





Ինքը` ը. Դ-ն, Թուրքիայի դրոշը վառելու կողմնակից չէ, աշակերտներին բացատրել է, որ դա լուրջ չէ, և այլն... Սակայն մեծամասնությունը դրոշը վառելու օգտին քվեարկեց:


Թուրքիայի դրոշը


Է՞լ ինչ ավելացնեմ: Ը. Դ-ն շատ է ուշադրություն դարձնում բնապահպանական դաստիարակությանը, միշտ ծխախոտի մնացուկը դնում է գրպանը: Թեև երեխեքը առարկում են, ասում են, որ գյուղում աղբ շատ կա, հատկապես Խաչենի ափին, ու իրենց մաքրասիրությունը ոչինչ չի տալու... Այնուամենայնիվ,  Ը. Դ-ն համառում է, ասում է, որ այդ աղբը իրենց երեխեքին է վնասելու առաջին հերթին՝ ապագա սերունդներին: Կարծում եմ արդյունքներ տալիս են նման նման զրույցները: Գաղտնիք չէ, որ մանկավարժությունը ծանր գործունեություն է: Ը. Դ-ն ասում է, որ ինքն էլ շատ  բան ունի սովորելու  այս ոլորտում: Նա տարատեսակ ծրագրեր ունի, այս տարի ուզում է ամառային դպրոց կազմակերպել ու աջակիցների է փնտրում: Ծրագրերից մեկն էլ գյուղում Որկաութի  հրապարակ ստեղծելն է, քանի որ աշակերտների մեջ կան զբաղվողներ: Նրանցից մեկը 8-րդ դասարանի Արարատն է, ով 30 ձգում է անում: Արարատը ցանկանում է սպա դառնալ, արդեն այս ամառ պատրաստվում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան դիմել: «Արդյո՞ք տնեցիներն են ուզում»,- հարցրել էի ես: «Ոչ, ես եմ ուզում»: Դե դեմքից արդեն պարզ էր, որ երազում է սպա դառնալ:

Հա, Ը. Դ-ն ուսուցիչ է դառել Կրթության նախարարության թափուր տեղերի համար հայտարարված մրցույթում հաղթելուց հետո: Ահա նոր աշխատատեղեր:

1,5 օրվա ընթացքում կարգին հանգստացա, գիշերը՝ գետի աղմուկ ու երբեմն շների կաղկանձ: Իսկ առավոտները անսովոր լռություն ու հանդարտություն: Մնացած ժամերին էլ՝ ը. Դ-ի մանկավարժական գործունեությամբ հիացմունք ) Մանկավարժությունը նրա տարերքն է

ևս մի քանի լուսանկար 




















Комментариев нет:

Отправить комментарий