четверг, 7 июня 2012 г.

Արցախում կաշառքներն ընտրությունների ժամանակ նոնսենս է՞: Իսկ ինչու՞ է նոնսենս

Ընտրատեղամաս Արցախում

«Արցախում կաշառքներն ընտրությունների ժամանակ նոնսենս (չլսված բան) է», - հունիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտույթունների տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, ով մայիսի 26-27-ին Արցախում սոցիալական հարցումներ է իրականացրել:
Առաջին հայացքից ուրախալի փաստ է թվում, բայց եթե փորձենք հասկանալ, թե ինչու՞ են Արցախում ընտրակաշառքները նոնսենս, կարող է այդ ամենն  այդքան էլ ուրախալի չթվա:

Ընտրակաշառքները, որքան էլ տարօրինակ լինեն, վկայում են ընտրական պայքարի մասին: Հայաստանի այս տարվա խորհրդարանական ընրություններից առաջ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից ծախսված հսկայական գումարները վկայում են քաղաքական պայքարի մասին, որովհետև հենց այնպես հսկայական գումարներ չեն ծախսվում:  

Արցախում ընտրակաշառքների նոնսենս լինելը մի՞գուցե պայմանավորված է քաղաքական պայքարի բացակայությամբ: Արցախն արևմտյան զարգացած երկիր չէ, որտեղ ընտրակաշառքի կարիքը չեն զգում սովորական մարդիկ: Արցախի քաղաքացիները ՀՀ քաղաքացիների պես 10-15 հազար դրամի կարիքն ունեն: Այս դատողությունից ելնելով` կարելի է ասել, որ Արցախում ընտրակաշառների նոնսենս լինելը պայմանավորված է քաղաքական պայքարի բացակայությամբ:

Մյուս կողից էլ, դա  կարելի է կապել Արցախի իշխանությունների կողմից քաղաքացիների վրա  ճնշում գործադրելու ավելի շատ լծակներ ունենալու հնարարավորության հետ:  Չէ՞ որ Արցախի քաղաքացիների մեծ մասն աշխատում է պետական կառույցներում (Պաշտպանության բանակ և այլն): Քանի որ կան նման հնարավորություններ, անխոհեմ կլիներ մեծ գումարներ ծախսել:
Այս առումով ընտրությունները «հետաքրքիր» են անցնում   զորամասերում: Ղարաբաղի զորամասերից մեկում ծառայած ծանոթներիցս մեկը պատմում էր, որ անցած նախագահական ընտրությունների ժամանակ սպան մատը դրել էր «Բակո Սահակյան» անվան վրա ու պահանջել մատը դրած տեղում նշան դնել:

Ըստ ամենայնի, մայրաքաղաքային զորամասերում իրավիճակն ավելի լավ էր: Նույն 2007-ին ես ծառայում էի Ստեփանակերտի 8-րդ առանձին մոտոհրաձգային գնդում, ընտրությունների օրը ԼՂՀ քաղաքացիներին հրամայեցին հավաքվել գնդի ակումբում: Գնդի հրամանատարի դաստիարակչական գծով տեղակալն ասաց հետևյալ խոսքերը. «Տղե՛րք, դե գիտեք չէ՞ ում պիտի ձայն տաք: Բակո Սահակյանին: Եթե ընտրատեղամասում լրագրող մոտենա, կասե՛ք, որ մեզ ոչ ոք ոչինչ չի ասել»: 8-րդ մոտոհրաձգային գնդի զինվորները, այնուամենայնիվ, սեփական ընտրություն կատարելու հնարավորություն ունեին:

Հայկ Ղազարյան