четверг, 18 февраля 2016 г.

Զեյթունաչյան


Job.am աշխատանքների որոնման գործակալության շնորհիվ տեղավորվեցի մի շինարարական ընկերությունում: Տաղտկալի թվեր ու տառեր լցնելով վորդերում ու էքզելներում, ձանձրացա: Երկու ամիս անց ուշացումներիս համար պետը իրերս հավաքելու հրաման տվեց: Էլի մնացի անգործ: Օրեր շարունակ մկնիկի անվակը ֆռռացնում էի Ֆեյսբուքներով ու էլի տարբեր զահրումարներով: Այնքան ֆռռացրի, մինչև մայրս ու տան մյուս անդամներն իմ առջև պայման դրեցին՝ ինտերնետային կապի համար մենք ավելորդ փող չունենք, գնա ինքդ գումարը մուծիր: Ստիպված էի նորից չոլերն ընկնել ու աշխատանք փնտրել: Ախր էդ զահրումար աշխատանքն էլ շատ քիչ է, լավն էլ ընդհանրապես չկա: Զինվորական հորեղբայրս հորդորում էր, որ բանակ մտնեմ՝ զամպատեխ: