понедельник, 9 апреля 2012 г.

Բաժանվող ընտրակաշառքները վկայում են, որ իշխանությունները վախ ունեն` ի հեճույքս նրանց, ովքեր վստահ են, որ Հայաստանում ոչինչ չի փոխվում


1991թ. - Դու մեր սուրբ փրկիչն ես:
Մի քանի տարի անց. - Հե-ռա-ցի՛ր...
Մի քանի օր առաջ «Կոնգրես» հյուրանոցում լրագրողների համար տեղի ունեցավ «2012թ. խորհրդարանական ընտրությունների արժանահավատ, պատասխանատու և հավասարակշռված լուսաբանում»  երկօրյա սեմինար-վերապատրաստում:
Առաջին օրվա ամփոփման ընթացքում իրավաբաններից մեկը ասաց, որ ինքը հաճախակի է զրուցել  իշխանության տարբեր ներկայացուցիչների  հետ, և նրանք իրեն անկեղծ խոստովանել են, որ անգամ ընտրություններում պարտվելու դեպքում չեն զիջի աթոռները:

Իսկ մեկ ուրիշը այն տարածված կարծիքը հաստատեց, որ ամենաարդար ընտրությունները 1991 թվականաին տեղի ունեցած նախագահական ընտրություններն էին:

Այն, որ իշխանությունները  աթոռները ամեն գնով չեն զիջի, միանգամայն բնական է: Ինչպես կարելի է պատկերացնել, պարտվելուց հետո նախագահը և ՀՀԿ-աներ պիտի ասեն “Goodbye” ու սկսեն զբաղվել մեկ ուրի՞շ աշխատանքով:  Մյուս կողմից էլ, առատորեն բաժանվող ընտրակաշառքները վկայում են այն մասին, որ ներխորհրդարանական կուսակցությունները վախ ունեն կորցնել իշխող դիրքերը:
Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարեն եկավ Ռոբերտ Քոչարյանը, Քոչարյանի տեղ` Սերժ Սարգսյանը. նշանակում է, որ Հայաստանում իշխանափոխություն, այնուամենայնիվ, տեղի է ունենում: