вторник, 21 февраля 2012 г.

Եգիպտական հեղափոխության հիմնական պատճառը ո՛չ կոռուպցիան էր, ո՛չ գործազրկությունը, և ո՛չ էլ աղքատությունը

Եգիպտոս, 2011 թ.

Գիտե՞ք, որ եգիպտական հեղափոխության բուն պատճառները, ի տարբերություն ԶԼՄ-ներում տեղ գտած շաբլոնային բացատրություննների, ո՛չ տնտեսական լճացումն էր (ստագնացիա), ո՛չ երկրում տիրող կոռուպցիան, ո՛չ գործազրկությունը, և ո՛չ էլ աղքատությունը: Այդպիսի եզրակացության հանգեցին «Եգիպտական հեղափողություն-2011 թվական. կառուցվածքային-ժողովրդագրական վերլուծություն» ուսումնասիրության հեղինակները:

Տնտեսական լճացումն է՞ր պատճառը
Մուբարաքի օրոք (1981-2011) եգիպտական տնտեսությունը աճեց 4.5 անգամ, ինչը աշխարհի երրորդ պետությունների համար լավագույն ցուցանիշնեերից մեկն էր: Հատկանշական է, որ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ Եգիպտոսի տնտեսությունը վերելք ապրեց: «Եգիպտական իշխանությունները տնտեսական անկումը բավականին հաջող կերպով կանխեցին: 2010-ին Եգիպտոսում նորից տնտեսական աճ գրանցվեց». ասվում է հետազոտության մեջ:

Կոռուպցիան է՞ր պատճառը
Եգիպտոսը կոռուպցիայի առումով այդքան էլ բարվոք վիճակում չէր գտնվում, սակայն, եթե լուրջ ընդունենք Transparency International-ի փարձագետներին գնահատականները, ապա նույնը կարելի է ասել աշխարհի երրորդ (և երկրորդ) պետությունների շարքը մտնող տասնյակ երկրների մասին: Նույն կազմակերպության համաձայն` կոռուպցիայի առումով Եգիպտոսը 112-րդ տեղում է գտնվում, իսկ Հայաստանը` 129-րդ: (Եթե կոռուպցիան ընդունենք որպես եգիպտական հեղափոխության հիմնական գործոն, ապա այս դեպքում հետևյալ հարցն է ծագում` ինչու՞, օրինակ, Հայաստանում  հեղափոխություն չեղավ)


Հեղափոխությունը գործազուրկների բաժինն է՞
Վերջին 20 տարիների ընթացքում գործազրկությունը Եգիպտոսում մերթ աճում էր, մերթ կրճատվում: Սակայն 2000 թվականից սկսված գործազուրկների քանակը կրճատվեց:
Ինչպես ուրիշ երկրներում, այնպես էլ Եգիպտոսում, գործազուրկների քանակը մեծացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Սակայն 2010-ին գործազուրկների քանակը նորից սկսեց կրճատվել:
Նախահեղափոխական Եգիպտոսում գործազրկության մակարդակը ավելի ցածր էր, քան ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Թուրքիայում, Իռլանդիայում, և  գրեթե երկու անգամ ցածր, քան Լատվիայում ու Իսպանիայում: Ուրեմն միայն այս գործոնը հեղափողության պատճառ համարելը, անհիմնավորված է:


Արդյոք այդքան աղքատ է՞ր Եգիպտոսը
Հետազոտության հեղինակները եկան նաև այն եզրակցության, որ տնտեսկան անհավասարակշռվածությունը Եգիպտոսում կարելի է բարձր մակարդակի համարել, եթե որպես չափորոշիչ վերցնենք սկանդինավյան երկրները: Իսկ համաշխարհային չափանիշներով, Եգիպտոսը  տնտեսապես բավականին հավասարակշռված էր:
Շատ փարձագետներ խոսելով եգիպտական հեղափոխության պատճառների մասին, նշում են ծայրահեղ աղքատությունը: Հարկ է համարել, որ «եգիպտատական աղքատությունը» ասվածը շատ յուրահատուկ հասկացություն է: Ամենաշատը նշվում էր այն փաստը, որ եգիպտացիների 40%-ը ապրում է օրական 2-ից էլ պակաս դոլարով: Բայց ոչ ոք չէր նշում ծայրահեղ աղքատության ցուցանիշները, թե քանի եգիպտացի էր օրական 1 դոլարով ապրում: Եգիպտոսում  իրավիճակը այդ ցուցանիշով աշխարհում լավագույններից էր և կարելի էր համեմատել Շվեդիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Ավստրալիայի հետ, ինչը խոսում է ծայրահեղ աղքատության արմատախիլության մասին (օրինակ, 2008 թվականի տվյալներով Հայաստանում բնակչության 3.1 %-ը ծայրահեղ աղքատ էր):

Լուսանկարը տեղադրված է  Վիքիփեդիայի անգլիական տարբերակի Եգիպտական հեղափոխության մասին հոդվածում, որտեղ աղքատությունը ներկայացվում է հեղափոխության   հիմնական պատճառներից մեկը: Ուշադիր նայեք: