вторник, 21 февраля 2012 г.

Եգիպտական հեղափոխության հիմնական պատճառը ո՛չ կոռուպցիան էր, ո՛չ գործազրկությունը, և ո՛չ էլ աղքատությունը

Եգիպտոս, 2011 թ.

Գիտե՞ք, որ եգիպտական հեղափոխության բուն պատճառները, ի տարբերություն ԶԼՄ-ներում տեղ գտած շաբլոնային բացատրություննների, ո՛չ տնտեսական լճացումն էր (ստագնացիա), ո՛չ երկրում տիրող կոռուպցիան, ո՛չ գործազրկությունը, և ո՛չ էլ աղքատությունը: Այդպիսի եզրակացության հանգեցին «Եգիպտական հեղափողություն-2011 թվական. կառուցվածքային-ժողովրդագրական վերլուծություն» ուսումնասիրության հեղինակները:

Տնտեսական լճացումն է՞ր պատճառը
Մուբարաքի օրոք (1981-2011) եգիպտական տնտեսությունը աճեց 4.5 անգամ, ինչը աշխարհի երրորդ պետությունների համար լավագույն ցուցանիշնեերից մեկն էր: Հատկանշական է, որ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ Եգիպտոսի տնտեսությունը վերելք ապրեց: «Եգիպտական իշխանությունները տնտեսական անկումը բավականին հաջող կերպով կանխեցին: 2010-ին Եգիպտոսում նորից տնտեսական աճ գրանցվեց». ասվում է հետազոտության մեջ:

Կոռուպցիան է՞ր պատճառը
Եգիպտոսը կոռուպցիայի առումով այդքան էլ բարվոք վիճակում չէր գտնվում, սակայն, եթե լուրջ ընդունենք Transparency International-ի փարձագետներին գնահատականները, ապա նույնը կարելի է ասել աշխարհի երրորդ (և երկրորդ) պետությունների շարքը մտնող տասնյակ երկրների մասին: Նույն կազմակերպության համաձայն` կոռուպցիայի առումով Եգիպտոսը 112-րդ տեղում է գտնվում, իսկ Հայաստանը` 129-րդ: (Եթե կոռուպցիան ընդունենք որպես եգիպտական հեղափոխության հիմնական գործոն, ապա այս դեպքում հետևյալ հարցն է ծագում` ինչու՞, օրինակ, Հայաստանում  հեղափոխություն չեղավ)


Հեղափոխությունը գործազուրկների բաժինն է՞
Վերջին 20 տարիների ընթացքում գործազրկությունը Եգիպտոսում մերթ աճում էր, մերթ կրճատվում: Սակայն 2000 թվականից սկսված գործազուրկների քանակը կրճատվեց:
Ինչպես ուրիշ երկրներում, այնպես էլ Եգիպտոսում, գործազուրկների քանակը մեծացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Սակայն 2010-ին գործազուրկների քանակը նորից սկսեց կրճատվել:
Նախահեղափոխական Եգիպտոսում գործազրկության մակարդակը ավելի ցածր էր, քան ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Թուրքիայում, Իռլանդիայում, և  գրեթե երկու անգամ ցածր, քան Լատվիայում ու Իսպանիայում: Ուրեմն միայն այս գործոնը հեղափողության պատճառ համարելը, անհիմնավորված է:


Արդյոք այդքան աղքատ է՞ր Եգիպտոսը
Հետազոտության հեղինակները եկան նաև այն եզրակցության, որ տնտեսկան անհավասարակշռվածությունը Եգիպտոսում կարելի է բարձր մակարդակի համարել, եթե որպես չափորոշիչ վերցնենք սկանդինավյան երկրները: Իսկ համաշխարհային չափանիշներով, Եգիպտոսը  տնտեսապես բավականին հավասարակշռված էր:
Շատ փարձագետներ խոսելով եգիպտական հեղափոխության պատճառների մասին, նշում են ծայրահեղ աղքատությունը: Հարկ է համարել, որ «եգիպտատական աղքատությունը» ասվածը շատ յուրահատուկ հասկացություն է: Ամենաշատը նշվում էր այն փաստը, որ եգիպտացիների 40%-ը ապրում է օրական 2-ից էլ պակաս դոլարով: Բայց ոչ ոք չէր նշում ծայրահեղ աղքատության ցուցանիշները, թե քանի եգիպտացի էր օրական 1 դոլարով ապրում: Եգիպտոսում  իրավիճակը այդ ցուցանիշով աշխարհում լավագույններից էր և կարելի էր համեմատել Շվեդիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Ավստրալիայի հետ, ինչը խոսում է ծայրահեղ աղքատության արմատախիլության մասին (օրինակ, 2008 թվականի տվյալներով Հայաստանում բնակչության 3.1 %-ը ծայրահեղ աղքատ էր):

Լուսանկարը տեղադրված է  Վիքիփեդիայի անգլիական տարբերակի Եգիպտական հեղափոխության մասին հոդվածում, որտեղ աղքատությունը ներկայացվում է հեղափոխության   հիմնական պատճառներից մեկը: Ուշադիր նայեք:



Մալթուսյան ծուղակ
Իսկ որո՞նք էին եգիտպտական իրադարձությունների իրական պատճառները: Հեղինակները բացատորում են հետևյալ կերպ: 1970-1980 թվականներին Եգիպտոսին հաջողվեց դուրս գալ, այսպես ասված, «մալթուսյան ծուղակից»:  Այս տերմինը նշանակում է նախաարդյունաբերական հասարակության տիպիկ իրավիճակ, երբ բնակչության թիվը հասնում է մի կրիտակական զանգվածի, և նրանց հնարավոր չի լինում կերակրել:
«Սակայն ելքը մալթուսյան ծուղակից, որքան էլ պարադոքսալ լինի,   կարող է սիստեմատիկորեն (և լրիվ օրինաչափորեն) ուղեկցվել լուրջ սոցիալ-քաղաքական ցնցումներով: Այս երևույթը մենք անվանեցին «ծուղակի ելքից դեպի ծուղակ»: 2011-ի եգիպտական հեղափոխությունը այստեղ կարող է դիտվել որպես այս երևոյթի տիպիկ օրինակ (իհարկե ունենալով որոշ առանձնահատկություններ),- ասում են «Եգիպտական հեղափողություն-2011 թվական. կառուցվածքային-ժողովրդագրական վերլուծություն» ուսումնասիրության հեղինակները:
Երբ մարդիկ առաջ անկուշտ էին մնում ու հիմա վերջնականապես ու լրիվությամբ լուծում են այդ հարցը, ապա նրանց կյանքի տևողությունը սկսում է աճել, իսկ մահացելիությունը` քչանալ (նաև լավ առողջապահության շնորհիվ):20 տարվա ընթացքում (1970-1990) Եգիպտոսում մահացելիության թիվը երկու անգամ կրճատվեց, իսկ մանկական ու նորածնային մահերը` երեք անգամ(լավ առողջապության շնորհիվ նաև մանկական մահերի քանակն է կրճատվում):
Մուբարաքը հասկանում էր թաքնված սպառնացող վտանգի մասին, բայց միայն 1980-ականների երկրորդ կեսում նրան հաջողվեց դրա դեմ համապատասխան մեթոդներ կիրառել: 1985 թվականին Մուբարաքի որոշմամբ ստեղծվեց ազգաբնակչության հարցերով Ազգային խորհուրդ, որը մշակել էր երկու 5-ամյա ծրագիր` ծնելիության կրճատման նպատակով: Այդ ծրագիրը իր պտուղները տվեց 1988-1992  թվականներին, երբ արդեն մեկ եգիպտացի կինը 5-ի փոխարեն ծննդաբերում էր 4 երեխա: Ինչպես տեսնում եք, ծնելիությունը Եգիպտոսում նվազեց, սակայն միայն 1988-ից մինչև 1992  թվականները ընկած ժամակահատվածում, իսկ մինչ այդ` 1970-ականից մինչև 1980-ը, բնակչության քանակը արդեն պայթունավտանգ էր դառել:
2011 թվականի հունվարին Թախրիրում մեծ մաս էին կազմում հենց 1985-1989 թվականներին ծնվածները:


Ամեն ինչում երեխաններն ե՞ն մեղավոր
Դրա արդյունքում, այսպես ասած, ի հայտ է գալիս «երիտասարդական վելցուկը» (youth bulge)
Ինչպես ասում էր ամերիկացի սոցիոլոգ Ջեկ Գոլդստոունը, «երիտասրդների արագ աճը կարող է պառակտել գործող քաղաքական կոալիցիան, առաջացնելով անկայունություն: Երիտասարդության մեծ կոհորտաները (անհատների ամբողջություն, որոնց մոտ միևնույն ժամանակահատվածում տեղի է ունեցել որոշակի դեմոգրաֆիկ իրադարձություն), որոնց  հաճախ գրավում են նոր գաղափարներ կամ այլադավան (heterodox) կրոնները, մարտահրավեր են նետում հին կառավարման ձևերին: Բացի այդ, քանի որ երիտասարդների մեծ մասը կարիերայի և ընտանիքի հանդեպ ավելի քիչ պարտավորվածություններ ունեն, սոցիալական և քաղաքական բախումների համար համեմատաբար ավելի շուտ են մոբիլիզացվում: Երիտասարդությունը  ամբողջ գրի պատմության ընթացքում մեծ դեր խաղաց քաղաքական բռնությունների գործում, և «երիտասարդական ավելցուկի» (15-24 տարեկան երիտասարդների անսովոր բարձր քանակություն չափահաս բնակչության մեջ) առկայությունը պատմականորեն փոխկապակցված էր քաղաքական ճգնաժամային ժամանակահատվածների հետ: Մեծ հեղափոխություններից  (և նեռարյալ ХХ դարի հեղափոխություններից շատերը) շատերը կատարվել են այնտեղ,  որտեղ նկատվում էր «երիտասարդական ավելցուկներ»:
Տվյալ տարիքային կոհորտայի աճը շատ տպավորիչ էր. ընդամենը վերջի 15 տարում նրա քանակը կրկնապատկվեց: Հենց այս մարդիկ էլ մտնում են աշխատանքային շուկա, և հասկանալի է, որ անգամ լավ զարգացող տնտեսությունը իզորու չէ նրանց աշխատանքով ապահովել: Իսկ եթե տնտեսական աճը մի քիչ դանդաղվի՞ (թեկուզ օբյեկտիվ, տվյալ երկրի կառավարությունից անկախ հանգամանքներից):

Այստեղ հարկավոր է մի անգամ ևս անդրադառնալ եգիպտական գործազրկության հարցին: Համաշխարհային չափորոշիչներով նրա մակարդակը այդքան էլ բարձր չէր (մոտ 9%): Բայց հարկավոր է նկատի ունենալ շատ կարևոր  համգամանք, որ Եգիպտսի գործազուրկների ուղիղ կեսը կազմում էր 20-24 տարիքային խումբը:
Այսինքն 1990-ականների գործազուրկների քանակը Եգիպտոսում չփոխվեց, բայց փոխվեց երիտասարդության քանակը` այն կրկնապատկվեց: Ի դեպ, եգիպտացի գործազուրկների 43%-ը բարձրագույն կրթություն ուներ: Սա նշանակում է, որ հեղափոխության հարվածային ուժը ոչ միայն երիտասարդ էր, այլև կրթված:

Երիտասարդությունը  ամբողջ գրի պատմության ընթացքում մեծ դեր խաղաց քաղաքական բռնությունների գործում...


Պայթունավտանգ խառնութ
Այստեղ հարկավոր է մի անգամ ևս անդրադառնալ եգիպտական գործազրկության հարցին: Համաշխարհային չափորոշիչներով նրա մակարդակը այդքան էլ բարձր չէր (մոտ 9%): Բայց հարկավոր է նկատի ունենալ շատ կարևոր  համգամանք, որ Եգիպտսի գործազուրկների ուղիղ կեսը կազմում էր 20-24 տարիքային խումբը:
Այսինքն 1990-ականների գործազուրկների քանակը Եգիպտոսում չփոխվեց, բայց փոխվեց երիտասարդության քանակը` այն կրկնապատկվեց: Ի դեպ, եգիպտացի գործազուրկների 43%-ը բարձրագույն կրթություն ուներ: Սա նշանակում է, որ հեղափոխության հարվածային ուժը ոչ միայն երիտասարդ էր, այլև կրթված:


Ո՞վ էր օժանդակում հեղափոխականներին
Սակայն դժվար թե եգիպտական հեղափոխությունը անհրաժեշտ թափ ստանար, եթե նրա հարվածային հիմքը միայն կազմեին կրթված ու գործազուրկ  երիտասարդները, եթե վերջիններիս պատրաստ չլինեին օգնել միլիոնավոր եգիպտացիներ (անկախ տարիքից ու կրթվածության աստիճանից), որոնք հացամթերքի համաշխարհային գնի աճման պատճառով հայնտնվել էին  աղքատության սահմաններից էլ ցածր պայմաններում: Հենց կրթված ու երիտասարդ գործազուրկների և միլինավոր եգիպտացիների համակցությունը, որոնք հաշվված ամիսների ընթացքում հայտնվել էին աղքատության սահմաններից ցածր պայմաններում, ստեղծեց հեղափողության համար անհրաժեշտ պայթունավտանգ «նյութը»:
Այնուամենայնիվ, որոշ գործոններ էլ նպաստեցին հեղափոխության կայացմանը: Եգիպտոսում տասնամյակներ շարունակվող արտակարգ իրավիճակը ստեղծել էր անկառավարելիության ու անվտանգության մթոնոլորտ, ինչի պատճառով զանգվածային բռնությունների էին ենթարկում նրանց, ովքեր դեմ էին Մուբարաքի ռեժիմին: Այս առումով եգիպտացիների բողոքը լիովին հիմնավորված էր:
Բացի այդ, հեղափոխության գործում դեր խաղաց համացանցը և արաբական արբանյակային հեռուստաալիքները` հանձինս իրենց տաղանդավոր լրագրողների: Թունիսի հեղափոխությունն էլ մեծ դեր խաղաց, որը ստեղծեց պատկերացում, թե կարելի է արագ ու առանց արյան իշխանփոխություն իրականացնել:

Комментариев нет:

Отправить комментарий