среда, 7 марта 2012 г.

Երևանում սովորող տաջիկ ուսանողուհի. «Դժվար թե այս քանի օրը Տաջիկստանում հեղափոխություն լինի, սակայն ժողովուրդը ինչ-որ մի բանի է սպասում»





Այստեղ խմբեր էին ստեղծում ու քննադատում նախագահին
Մարտի 3-ին Տաջիկստանի ինտերնետ-պրովայդերները արգելափակեցին չորս կայք` Facebook.com-ը, Zvezda.ru-ն, Tjnews.com-ը և Maxala.org-ը: Իսկ մինչ այդ Տաջիկիստանում արդեն անհասանելի էին Fergna.ru և Centrasia.ru կայքերը: Այդ մասին հաղորդում է «Ասիա-պլյուս» լրատվամիջոցը: Նման կարգադրում կատարեց Տաջիկստանի հանրապետությանն առընթեր կապի Ծառայությունը, որը մարտի 2-ին նամակ ուղղարկեց երկրում գործող պրովայդերներին:

Zvezda.ru կայքը, ամենայն հավանականությամբ, արգելափակել են այնտեղ տեղադրված «Տաջիկստանը հեղափոխության նախօրեին է» հոդվածի համար: Իսկ թե ինչու է փակվել «Facebook» սոցիալական ցանցը, փորձեցինք պարզել Երևանի Կովկասի ինստիտուտում սովորող տաջիկ ուսանողուհիներից: Պետք է նշել, որ աղջիկները սկզբում մի քիչ վախվորած էին պատասխանում մեր հարցերին:


Ֆարանգիս Նաբիևան գտնում է, որ Facebook-ը արգելափակել են, որովհետև այնտեղ տարբեր խմբեր են ստեղծում ու սկսում քննադատել 1994 թվակնից Տաջիկստանը նախագահող Էմոմալի Ռահմոնին. «Իհարկե, բացեիբաց գրեթե ոչ ոք չի քնաադատում: Քննադատողներն էլ հիմնականում արտերկրում սովորող տաջիկստանցի ուսանողներ են»:

Գուլջահոն Համրոզոդան էլ  բացատրեց, որ Տաջիկստանի ժողովուրդը իրոք ինչ-որ մի բանի սպասումով է լցված. «Դժվար թե այս քանի օրը Տաջիկստանում հեղափոխություն լինի, սակայն ժողովուրդը ինչ-որ մի բանի է սպասում: Երևի հայտնի սոցիալական ցանցը արգելափակել են նրա համար, որ վերջերս այնտեղ ոմանք հեղափոխական կոչեր են սկսել անել: Այսօր Տաջիկստանում իրենից իրական հեղափոխություն է ներկայացնում  Տաջիկստանի իսլամական վերածննդի կուսակցությունը: Ես չեմ ուզում, որ նրանք իշխանության գլուխ անցնեն, քանի որ իսլամիստական կուսակցություն է, իսկ իսլամական երկրում ազատությունները ավելի սահմանափակ կլինեն, քան հիմա»:

Հայկ Ղազարյան

Комментариев нет:

Отправить комментарий