Показаны сообщения с ярлыком Տաջիկստան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տաջիկստան. Показать все сообщения

понедельник, 12 марта 2012 г.

Արտասահմանցիները (միջինասիացիները) Երևանի ու հայերի մասին


Թալղաթ Աքիշով

Արդեն հինգ ամիս է, ինչ Երևանի Կովկասի ինստիտուտում սովորում են ուսանողներ Ղրղզստանից ու Տաջիկստանից: Ղրղզստանից երեք տղա` Թալղաթ Աքիշովը, Բահրոմ Ռահմանկուլովը և Սալամաթ Օրունտաևը, իսկ Տաջիկստանից երկու աղջիկ` Ֆառանգիս Նաբիևան ու Գուլջահոն Համրոզոդան:  

Թալղաթ Աքիշովը երբ առաջին անգամ Երևանում իրար թևանցուկ արած տղաների է տեսել, կարծել է, թե համասեռամոլներ են: Ավելի ուշ, համակուրսեցիները բացատրել են, որ նրանք ընդհանրապես համասեռամոլների հետ ոչ մի ընդհանուն բան չուեն, նրանք քյարթու տղաներ են, ովքեր սև շորեր են հագնում, հազվադեպ են թրաշվում ու խոսելաոճն ուրիշ է:  Թալղաթը այս բացատրությունից հետո կարծել է, որ քյարթերը ռոքերներ են, իսկ տաջիկուհի Գուլջահոն Համրոզոդան` ազգային փոքրամասնություն:

Թալղաթ Աքիշով (Ղրղզստան, Օշ)-Հայաստանում մարդիկ կուլտուրական են: Ինձ դուր են գալիս հայկական կերակրատեսակները, հատկապես` խաշը: Ես կարծում եմ, որ Մատենադարանը` հին ձեռագրերի ու փաստաթղթերի թանգարանը, ուղղակի հրաշք է: Ինձ դուր է եկել նաև այն հանգամանքը, որ սեփական գիր ունեք և լատինական տառեր կամ կիրիլիցա չեք օգտագործում: Երևանը իմ Օշից տարբերվում է նրանով, որ մոնոէթնիկ է: Ինձ Օշը հենց դրանով է դուր գալիս:

 Բահրոմ Ռահմանկուլովը ազգությամբ տաջիկ է:  Բահրոմը նկատել է, որ հայերենում կան բառեր, որոնք համընկնում են տաջիկերենի հետ, օրինակ` դաս-դարս, բժիշկ-փժիշկ և այլն:

Բահրոմ Ռահմանկուլով (Ղրղզստան, Բատկեն)- Շատ լավ է, որ հայտնվել եմ Երևանում: Հայերը շատ հարուստ մշակույթ ունեն:
Ինձ այստեղ դուր չի գալսի այն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Երբ մի երկրում տարբեր ազգություններ են լինում, մի տեսակ ավելի հետաքրքիր է լինում:

 Սալամաթ Օրունտաև(Ղրղզստան, Բիշկեք)- Ինձ համար այստեղ ոչինչ չփոխվեց, քանի որ նույն ապրելակերպն եմ վարում, ինչ Բիշկեքում: Ինչպես Երևանում, այնպես էլ Բիշկեքում, կյանքը արագ տեմպերով է ընթանում, ինչը այդքան էլ լավ չէ: Կարծում եմ Երևանն ու Բիշկեքը նույնանման քաղաքներ են:

Ֆառանգիս Նաբիևա (Տաջիկստան, Դուշանբե)- Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Քաղաքում երբ մարդիկ իմանում են, որ մենք արտասահմանից ենք, ուրախանում են:
Ինձ այստեղ դուր չի գալիս այն, որ ավտոմեքենանները չեն կանգնում հետիոտնային ճանապարհի վրա  ու  մարդիկ աղբը շպրտում են փողոցում, երբ աղբարկղը նրանց կողքին է: Բացի այդ, հացամթերքը ու հագուստեղենը Հայաստանում շատ թանկ արժե: Չնայած դրան, այստեղ մարդկանց սոցիալական վիճակը ավելի բարվոք է, քան Տաջիկստանում:                                                                                                                                                                                                                                            

Գուլջահոն Համրոզոդա (Տաջիկստան, Դուշանբե) - Այստեղ ավելի շատ խանութներ կան, քան Դուշանբեյում: Նկատվում է, խոսքի ազատությունը ավելի շատ է, քան մեզ մոտ: Այստեղ ընդդիմությունն էլ է շատ ակտիվ:
Նույնն ասեմ, ինչ Ֆառանգիսը` Երևանը թանկ քաղաք է, հատկապես թանկ են շորերն ու հացամթերքը, բայց մարդիկ ավելի լավ են ապրում, քան մերոնք: Մերոնք` իրենց աշխատավարձերով, չենք կարա ապրել Երևանում: Երևի դրա համար էլ արտագաղթը շարունակվում է: 

Հայկ Ղազարյան

среда, 7 марта 2012 г.

Երևանում սովորող տաջիկ ուսանողուհի. «Դժվար թե այս քանի օրը Տաջիկստանում հեղափոխություն լինի, սակայն ժողովուրդը ինչ-որ մի բանի է սպասում»





Այստեղ խմբեր էին ստեղծում ու քննադատում նախագահին
Մարտի 3-ին Տաջիկստանի ինտերնետ-պրովայդերները արգելափակեցին չորս կայք` Facebook.com-ը, Zvezda.ru-ն, Tjnews.com-ը և Maxala.org-ը: Իսկ մինչ այդ Տաջիկիստանում արդեն անհասանելի էին Fergna.ru և Centrasia.ru կայքերը: Այդ մասին հաղորդում է «Ասիա-պլյուս» լրատվամիջոցը: Նման կարգադրում կատարեց Տաջիկստանի հանրապետությանն առընթեր կապի Ծառայությունը, որը մարտի 2-ին նամակ ուղղարկեց երկրում գործող պրովայդերներին:

Zvezda.ru կայքը, ամենայն հավանականությամբ, արգելափակել են այնտեղ տեղադրված «Տաջիկստանը հեղափոխության նախօրեին է» հոդվածի համար: Իսկ թե ինչու է փակվել «Facebook» սոցիալական ցանցը, փորձեցինք պարզել Երևանի Կովկասի ինստիտուտում սովորող տաջիկ ուսանողուհիներից: Պետք է նշել, որ աղջիկները սկզբում մի քիչ վախվորած էին պատասխանում մեր հարցերին: