пятница, 14 ноября 2014 г.

Ղարաբաղյան դատավարություն


Արցախում թատրոն չկա, կինո, ակումբ, ստրիպտիզ, փաբ, հազար ու մի բան… Արցախում զվարճանալու վայր չկա: Սխալվում եք:
Թունդ ընդդիմադիր, նախկին դասախոս Կարեն Գիլունցի դատավարությունն էր: Չգիտեմ ինչ էր ու ոնց էր, բայց իբր Կարեն Գիլունցը հունիսին կնոջ հետ մտել էր համալսարան, ռեկտորը թե պրոռեկտորը ասել է՝ չի կարելի մտնել, ռեմոնտ է գնում: Գիլունցը էստեղ ջղայնացել է, ռեկտորի ու պրոռեկտորի մերերին է քրֆել, մոտ վազած համալսարանական բանվորներին անվանել է ռեկտորի չմոներ: Գիլունցը: Սրանով չի բավարարվել: Բանվորներից ամենատարեցին՝ Գագո ձյաձյային, բասկետբոլի գնդակի պես նետել է գազոններն ու քացու տակ գցել: Գիլունցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: 

понедельник, 29 сентября 2014 г.

«Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» - 2

Սեպտեմբերի 29-ը:

«Դեմ եմ հասարակական տրանսպորտի թանկացմանը
» ցույց տեղի ունեցավ ԼՂՀ Կառավարության շենքի դիմաց: Առաջին ցույցը քաղաքապետարանի դիմաց էր  (սեպտեմբերի 24-ին): Այն ժամանակ  քաղաքապետը  չեր ուզում հարցը քննարկել նախաձեռնության անդամների հետ 
լրագրողների նեկայությամբ (ինչի պատճառով քննարկումը ձախողվեց): Այսօր քննարկումը լուսաբանվում էր, վարչապետը ընդունեց երիտասարդներին: Թե ոնց էր և ինչպես, ձեզ կպատմեն Karabakh-open.info, Artsakhpress.amCivilnet.am և Kavkaz-uzel.ru  լրատվական կայքերը: 

Ի տարբերություն անցած ցույցի, այսօր պահանջում էին շարունակել Ստեփանակերտի տրանսպորտի սուբիդավորումը:  

Հանդիպումից հետո տեղի ունեցավ երթ՝  Կառավարության շենքից մինչև երրորդ դպրոցի խաչմերուկ. անձրևը ավելին գնալ խանգարեց: 

Խնդրանք. եթե հանկարծ լուսանկար վերցնենք, ապա մի ձև հղում արեք էլի (օրինակ, լուսանկար/ները Հայկ Ղազարյանի բլոգից են)





среда, 24 сентября 2014 г.

Ընդդեմ ուղեվարձի թանկացման. Ստեփանակերտ


Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի քաղքապետարանի դիմաց տեղի ունեցավ ակցիա ընդդեմ երթուղայինի ուղեվարձի թանկացման: Հոկտեմբերի 1-ից 70 դրամի փոխարեն ուղեվարձը կդառնա  100: Այտեղ կարող եք կարդալ  ուղևորավարձի թանկացման վերաբերյալ ուսումնասիրությունը: 


Սկզբում քաղաքապետարանի ներկայացուցիչը ցուցարարների առանձին խմբերի հրավիրեց դահլիճ. "Տեղը փոքր է, կխնդրեի փոքր խմբերով մտնել՝ քսան-քսան": Ցուցարարները չընդունեցին առաջարկը: Նրանց պահանջով քաղաքապետը դուրս եկավ ընդառաջ ցուցարաների:

"Առաջ բենզինը 180 դրամ էր, իսկ ուղեվարձը՝  50, իսկ հիմա 520-540 դրամ է դառել"- ասաց քաղքապետը՝  հիմնավորելով թանկացման պատճառներից մեկը:

Հ.Գ. Կարծում եմ, ակցիան կարելի է պատմական համարել, անկախախումից հետո առաջին անգամ է նման հավաքույթ տեղի ունենում:

Հավաքվածները որոշեցին ուղեվարձի թանկացման վերաբերյալ առաջիկայում բողոքը արտահայտել տարբեր ձևերով ( նաև նման երևանյան "Չեմ վճարելու 150 դրամ"-ի. երևանյան ակցիան ինչ-որ տեղ խթան էր ակցիայի համար):





пятница, 9 мая 2014 г.

Ես փալաս եմ, կներես…/ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

2005-ին մեկ տարով տեղափոխվեցի Մոսկվա` ուսումս շարունակելու: Կարճ ժամանակում ընտելացա նոր քաղաքին ու ընկերացա համակուրսեցիներիս հետ: Մեր կուրսում շատ ուսանողներ կային Միջին Ասիայից: Հայ ընկերս նրանց բոլորին անխտիր ուզբեկ էր ասում` ղազախներին, ղրղզներին, տաջիկներին: Ուզբեկ էր ասում նաև ղազախուհիներին, ղրղզուհիներին ու տաջիկուհիներին: Տաջիկուհիներից մեկի անունը Դիսլուզ էր, մյուսինը` Լայլո: Դիսլուզի հետ չհաջողվեց մտերմանալ, նա ավելի ավանդապաշտ ու կրոնական անձնավորություն էր, քան Լայլոն: Լայլոն, ծանոթանալուց հետո, հաջորդ օրերին հետաքրքրվում էր իմ հայրենի քաղաքով: Նրա ստերիոտիպերը հայերի մասին զվարճացնում էին ինձ: Հիմար չէր, պարզապես մեզնից ամենափոքրն էր և իր ասածները սովորական մանկական միամտություն էին հիշեցնում: