пятница, 5 июля 2013 г.

Ատելության պինգ-պոնգը կամ դիպուկահարի օրագրից (պատմվածք)



Պատերազմն ավարտված էր,  բայց ոչ դիպուկահարների համար: Ադրբեջանական դիպուկահարները գյուղից շրջկենտրոն տանող մեքենաների սարսափն էին: Նրանք ամրություններ էին կառուցում ու խորացնում խրամատները. հիմարություն կլիներ կորցնել նման դիրքերը:

Թուրքերի ամրապնդումը հրամայված էր խանգարել: Դիրքից դիրք 1700 մետր էր:  Մթապատվելուն պես վերցրի СВД-ս ու առաջացա մի 500 մետր մնացած թուրքերին:
Իմ մասին: 17 տարեկանում կամավորագրել եմ ու մասնակցել մի քանի մարտի: Երբ տասնութս լրացել է, զորակոչել են բանակ: Շատերի պես հայհոյել եմ՝ մթոմ  կամավոր կռվել եմ, հիմա զորակոչում եք: Ծառայությունն այդ տարիներին ուրիշ էր. համարյա կռվում էինք. դիրքեր էինք առաջ տալիս ու ականապատում, մեկ-մեկ զոհվում, մեկ-մեկ էլ  խմբովի պայթում: Դա էր մեզ բախտը: