пятница, 5 июля 2013 г.

Ատելության պինգ-պոնգը կամ դիպուկահարի օրագրից (պատմվածք)



Պատերազմն ավարտված էր,  բայց ոչ դիպուկահարների համար: Ադրբեջանական դիպուկահարները գյուղից շրջկենտրոն տանող մեքենաների սարսափն էին: Նրանք ամրություններ էին կառուցում ու խորացնում խրամատները. հիմարություն կլիներ կորցնել նման դիրքերը:

Թուրքերի ամրապնդումը հրամայված էր խանգարել: Դիրքից դիրք 1700 մետր էր:  Մթապատվելուն պես վերցրի СВД-ս ու առաջացա մի 500 մետր մնացած թուրքերին:
Իմ մասին: 17 տարեկանում կամավորագրել եմ ու մասնակցել մի քանի մարտի: Երբ տասնութս լրացել է, զորակոչել են բանակ: Շատերի պես հայհոյել եմ՝ մթոմ  կամավոր կռվել եմ, հիմա զորակոչում եք: Ծառայությունն այդ տարիներին ուրիշ էր. համարյա կռվում էինք. դիրքեր էինք առաջ տալիս ու ականապատում, մեկ-մեկ զոհվում, մեկ-մեկ էլ  խմբովի պայթում: Դա էր մեզ բախտը:


Կրակայինս միշտ լավ էր, ճակատագրի բերումով դառձա դիպուկահար: Բանակից դուրս չեկա, պաշտոն-կոչում ստացա ու  մնացի: Կցեցին հրահանգիչներից մեկին ու սկսվեցին դասերս: Երազանքներ ու առանձնակի նպատակներ չունեի, մնացի բանակում: 17-ում երբ մարդու երազանքներն ու նպատակներն նոր-նոր են կազմավորում, շատերի պես գնացի կռվելու: Հետո  տխուր տարիներ էին, էլ ի՜նչ երազեի: Պլանավորել եմ այս քանի տարում ամուսնանալ, երեխաներ ունենալ, ոչինչ ուրիշ չեմ ուզում:

Ծառայելուց հետո արդեն մի հինգ տարի է ֆռֆռում եմ դիրքերով: СВД-ս միշտ հետս է լինում ու երբեմն թվում է, թե այս անշունչ առարկան ընկերս է
Մթության մեջ թփուտներում փռեցի թիկնոցս ու պարկեցի: Ուրիշ բան չեր մնումքան լույսը բացվելուն սպասել: Ազերիների ձայներն արդեն լսելի էին: Միակ  ցանկությունս էր, որ չնկատեին թափառող շները: Սրանք դիրքերում կամ փրկում են կամ մատնում ամենասարսափելի ձևով: Հա, մոռացել էի ասել, որ ռացիայիս մյուս ծայրին գնդացրորդն էր: Պլանի համաձայն՝  պիտի խլացներ կրակոցներս: Ահա մի քիչ շուռումուռ եմ գալիս, փորձում եմ քնել: Քիչ տանջվում եմ ու մի քիչ աչք փակում:

 Դիպուկ կրակելը քիչ է դիպուկահարի համար, լավ դիպուկահարը որսորդ պիտի լինիԻսկ լավ որսորդը երկաթյա կամք ու համբերություն պիտի ունենա: Դե չխորանամ, թե ինչպես եմ նախօրոք քողարկվում ու քողարկում СВД-սԻ՞նչ առաջադրանք ունեի:Առաջադրանքս է  մեկին գյուլել ու հետ գնալ:

Ադրբեջանցիները շատ են հաբրգել, պետք էր դոզա տալ:

Լույսը բացվեց ու անցան գործի: Օպտիկան աչքս արա ու սկսեցի աշխատել:

 -Կոմբայնդ միացրու,- շշնջացի ռացիայի մեջ:

Կարճ կրակոցների ներքո օդ հավաքեցի ու սկսեցի կամաց-կամաց բաց թողնել, ցուցամատիս ծերը, ասես, քերելով՝ չխկացրեցի: Թվաց, թե հրաձգարանում եմ ու հրահանգիչս ցնծագին ժպտում էՍպան գլորվելով՝ մի տասը մետր ցած սահեց: Քֆուր-քյաֆար բարձրացվեց, թուրքերի գլխով չանցավ էլ փնտրել ինձ: Պլանն աշխատեց. գիտեին, թե գնդացրորդն էր: Երկար ժամնանակ ռիսկ չեին անում մոտենալ սպային: Բայց երբ ռիսկ արան, ծակեցի նրանցից մեկի ազդրը: Աշխատանքը համարյա ավարտված էր, մնում էր նորից մութն ընկնելուն սպասել:

Հանկարծ տեղի ունեցավ այն, ինչը մինչ օրս մոռանալ չեմ կարող: Մի քանի  րոպե տևած լացուկոծից ու աղաղակից հետո, բլուրից ցատկեց ու սպային վրա ընկավ մի 12-ամյա մանչուկ: Սկսեց սուգ անել մեծ կնկա պես: Որ աշխարհն է անիծում, կռահեցի:
Ուշ իմացա, որ սպան սահմանամերձ գյուղից է, որդին իմացել էր ու եկել... Թմրեցի, բայց երբ զգաստացա՝ թվաց աշխարհի ամենավերջին ստոր արարածն եմ: Ես չկայի, ինձնից նողկանքի հոտ էր գալիս: Սենց բան կատարված չկար: Ոչ լացելս էր գալիս, ոչ էլ... ոչինչս էլ չեր գալիս...  Երբեք իմ արածի արդյունքը տեսած չկայի: «Հետո՜ ինչ, թշնամուս եմ գյուլել»,-պայքարում էի հանգստացնել ինքս ինձ … Այո, ցավն ու ողբերգությունն ազգություն չունեն:
*******


Հասկացնել տվինք, որ չենք կրակելու, թուրքերը իջան դին հանելու:

*******
Երկար ժամանակ այդ  տեսարանը գլխիցս չեր հեռանում: Դառել էր իմ կյանքի պատիժը: Ոնց որ գլխավոր  հերոսն  լինեի «Ոճիռ ու պատիժ» վեպից: Երկար ժամանակ  СВД-ն ձեռս առնելու հավես չկար: Արձակուրդ վերցրի, չօգնեց: «Եթե դու՛ լինեիր ու մարմնիդ վրա որդիդ լացեր»,- միտքը, հոգիս էր սղոցում:
 
******* *******


Պատերազմում հաճախ է ամեն ինչ փոխվում 180 աստիճանով:
 Հարևան դիրքի հերթապահի դեբիլության պատճառով Վովան դառել էր դիպուկահարի զոհը: 19-ամյա Վովային բոլորն էին սիրում: Ամեն մեկի շրջապատում մեկը լինում է, ում սիրում են բոլորը… անշահասեր...
Նրանք կիրովաբադցի էին, որդու բացի մայրն ոչ ոք չուներ:
Ինձ ու մի քանի զինվորի էր վստահված Վովային  տեղափոխելը, վերջում պիտի պատվո պահակախումբ կազմակերպեինք: Ծանր էր: Հողին հանձնելիս կնոջ նման դողալով էի լացում, ու ոչ միայն ես:
*******
Վճիռը անբեկանելի էր՝ վրեժ լուծել:

*******
Կասկած չկար, որ Վովային սպանողը նոր դիպուկահար էր: Սրիկան վիրավորել էր երկու զինվորի: Հարցոփորձ արինք, պարզվեց՝ տղերքը գնդակի սուլոցը լսեցին միանգամից՝ Վովային կպնելուն պես: Գնդակի արագությունը մի քանի անգամ ուժեղ է ձենից: Նշանակում էր, որ սրիկան մոտակայքում  էր թաքնվում, մոտ՝ 200-300 մետրի վրա:  Սողոսկում էր առաջ ու թաքնվում մոտակա անտառագծում: Սկսվեց մեր որսը: Փետով ու կասկայով խայծը սրիկան չեր ուզում ուտել: Դիրքով մեկ՝ կասկայով ֆռֆռում էինք… բայց ապարդյուն: Ամեն ինչ անում էինք, որ կասկայի շարժումները առավելագույնս բնական լինի,ասես՝ իրոք զինվոր էր շարժվում: Մեկը ֆռֆռում էր, մյուսը դիտողություններ անում՝ քամակդ լավ շարժիր: Ինչ արած, սողունը չեր բռնվում, ու վերջ:

Դիպուկահարի համար դիրքեր ուղարկեցին Դևին: Դևը հետախույզ էր, նրանցից, ում մասին քաղքի մարդիկ սիրում են լեգենդներ պատմել: Ասեմ, որ  Դևը մի հատ չէ, դևեր շատ կան, համարյա ամեն զորամասում:

Դևը վաշտի հրամանատար էր, մինչև ողնուծուծը հետախույզ:  Դևը եթե դև չլիներ, հաստատ հիմա գնդի հրամանատար կլիներ: Դևը իրոք հրեշտակ չէր, մի գաղտնիք բացեմ. իսկական հերոսները պուպուշ տղաներ չեն, ինչպես գրվում է կարմիր գրքերում: Կռվի ժամանակ մոտոհրաձգային վաշտ է ոչնչացրել ու վեց ՀՄՄ վերցրել:Ամեն ինչ հրաշալի  էր ընթանում, նույնիսկ կոմբատի պաշտոն տվին: Ինչ է լինում, ինչ է ստացվում, Դևը թարսվում է վերևների հետ: Ու ի՞նչ է անում: Վեցից երեք ՀՄՄ-ն բաց թողնելով ականապատված դաշտով՝ վարի տալիս: Պատիժը սարսափելի պիտի լիներ, բայց հաշվի առնելով ծառայությունները, իջեցնում են մինչև վաշտի հրամանատար:

Ինչպես փոքրիկ երեխաներն են հոր մոտ ապահով զգում, այնպես էլ մենք Դևի մոտ: Ինչպես հայրն է որդու համար հեղինակություն, այնպես էլ Դևը մեզ համար:
Թուրք դիպուկահարը սուր հոտարությամբ զգուշավոր գազան էր, դարանակալությունն էլ անհաջողությամբ պսակվեց:

Մի քանի օր առաջ այս վայրերում սակրավորներն էին աշխատում ու չհասցրին ОЗМ-72-ները հետները տանել:  Ի՞նչ է ОЗМ-72 –ը:  Դա մի  հակահետևակային նենգանք է,  գետնից ցատկում է ու հավասարվելով մարդու կես հասակին՝  30 մետր շառավիղով վարի է տալիս: ОЗМ-72-ից փրկվել չկա: Անթիվ-անհամար բեկորներ է պարունակում հակագազի բալոն հիշեցնող ականը, որոնք մարմինը ֆարշ են դարձնում: Դևն հետախույզ ընկերոջ հետ շռայլորեն օզէյեմապատեց կածաններն`  դիպուակահարի հնարավոր երթուղիները: Շունչներս պահած սպասում էինք զոհին, ինչպես զահլա տարած մկան թակարդ ընկնելուն են սպասում: Ազարտի գործակիցն էլ կար այս ամենում:  Որպեսզի այդ սողունը, մարդ ես, չսողոսկեր, Դևը հրահանգեց պայթյունի ուղղությամբ  կարկտակոծել ДШК-ով:

Օնցան օրեր… պայթյուն չկար… Արդեն կասկածում էինք, որ դիպուկահարը ճողոպրել է այս վայրերից` զգալով տոտալ որսը:

ДШК-ի մոտ թթվելու իմ հերթն էր, երբ լուսադեմին 400 մետրի վրա գմփոց բարձրացավ: Այդ ուղղությամբ մի թեթև բովեցի:
Գիշերը Դևն նույն ընկերոջ հետ «զբոսա
նքի» իջավ: Քիչ անց մեր առջև ընկած էր սվաղված մարմնով 35-ամյա ազերին ու ծռված СВД-ն:

СВД-ի կոթը դզվեց ու մնաց վաշտին…


2002 թվական, մի դիպուկահարի օրագրից

Комментариев нет:

Отправить комментарий