среда, 11 июня 2014 г.

Ֆեյսբուքիստի անուրջները


«Էվոռեվուլյուցիա»  ռոք-խմբի փաբային համերգից հետո մոտ երկու ժամ ֆռֆռում եմ ֆեյսբուքից մինչև lragir.am ու մռափում:

Լուսադեմին մոտ:
-Սալմա,  ի՞նչ ես հպվել, մի քիչ էն կողմ գնա,-  էդպես եմ ասում, որովհետև արդեն 20-րդ տարին մահճակալ ծառայող բազմոցս շատ նեղ է:
Սալման հորաջնում է, քթի տակ մռմռթում իսպաներեն:
-Լավ, դե գնա սուրճ դիր, թե՞  ձեզ մոտ սև սուրճը չգիտեն ինչ ա:
Սալման ձեռքը ուսուվ ես գցում, նեղելով բազմոցի պատին:
- Լավ, դե հերիք է: Երեկ լա՞վ էր…
-Արման,  հայ տղամարդիկ բոլո՞րն են էդպիսին,-քթի տակ  ատամնաշարն է բացում Սալման:
-Եսի՞մ, հանկարծ չփորձակես:
-Ախ դու ավազակ,-  քիթս բռնում է, ասես, խեղդելու է:
- Լավ, գնա սուրճ դիր:
Սալման նեղացածի տեսքով կոմբինացիայի մեջ նազելով  շարժվեց դեպի խոհանոցը:
Ուզում եմ աչք փակել, երթուղայինի վարորդները շչահարում են:
-Ինչպե՞ս եք մտածում, ո՞ր դիրքում ձեզ կխաղացնի նորանշանակ Շալանդը,- հարցնում է դեպրեսիոն դեմքով ցածրահասակ լրագրողուհին, որը, ամենայն հավանականությամբ, գիշեր-ցերեկ Մեսչյան է լսում:
- Չգիտեմ, դա մարզիչի որոշումը պիտի լինի:
- Պարոն Շալանդ, ո՞ր դիրքում  կխաղա Արման Նիրանյան:
-Արմանը շատ բազմապրոֆիլ խաղացող է, կարող է խաղալ կիսապաշնության և՛ աջ, և՛ ձախ թևում:
- Իսկ ձեր տեղափոխությունը Լոնդոնի Արսենալ ինչպե՞ս կազդի հավքականի վրա:
Փոքր պաուզայից հետո դեմքիս ժպիտ եմ հաղորդում:
-Արսենալը լուրջ թիմ է, երևի լավ:
«Այ քեզ մամլո ասուլիս»,- մտածում եմ ես:
-Արման, հարցս ձեզ է ուղղվում,- նորից հարցնում է Մեսչյանի սիրահար աղջիկը,-  աշխարի առաջնության ֆավորիտը ո՞վ է ըստ ձեզ:
«Dumb and dumber»,-  մտածում եմ ու դժգոհ դեմքիս ժպիտ հաղորդում:
-Չգիտեմ, մունդիալում թույլ թիմեր չկան, ֆավորիտները շատ են:
Հարցեր են տալիս նաև Յուրային, Շալանդին ու Հենոյին: Վերջապես մամլո ասուլիսի հարցերը սպառվում են ու մենք թառանչ ենք քաշում:
Քնիս մեջ այս անգամ հարևանս է հորատիչով մտնում:
-Սալմա, կոֆեն ի՞նչ եղավ,- կիսավարտիքով ու  տկլոր ջանով ձայնս գցած անցնում եմ խոհանոց տանող միջանցքով: Սալման գազօջախի մոտ սպասում է սուրճի եփման վերջի շրտիխին:
Առաջին կումից դեմքս փայլատակում է:
- Փաստորեն մեքսիկուհիները սուրճ եփել գիտեն,- ժպտում եմ ես:
- Արաբական ձևով եմ պատրաստել
, մի մոռացիր՝ հայրս ազգությամբ արաբ է:
Այս անգամ վերևիս հարևանն է՝ դուռն է սարքում՝ զռըխկ-զռըխկ:
-Պարոն Նիրանյան, առաջին անգամ է հայկական ֆուտբոլի աստղը մեկ կահույքը գովազդում:
-Շատ ուրախ եմ,- ասում եմ ես:
Գովազդի պայմանագիր եմ կնքում «Ուլտրա» կահույքի խանութների ցանցի հետ:
Ահա լուսանկարիչը վերնաշիպիկիս օձիքները քաշելով բացում է գովազդի համար թրաշած դոշս:
- Ժպտացեք…
«Սրանք ինձ ծաղրածուի տե՞ղ են դրել»,- թեև ենթարկվում եմ:
Դարձյալ վերևիս հարևանը այս անգամ աչքիս դռան դիմացկունությունն է փոռձում՝ բաբախ-բաբախ:
-Սալմա, ես 15 րոպեից մարզումի պիտի դուրս գամ:
-Բա մարզիկները սուրճ խմու՞մ են:
-Սև սուրճ՝ հա, քիչ բայց:
-Լավ, արի թուշդ համբուրեմ:
-Երկուսին տանն եմ լինելու, չմոռանաս շանը կերակրել:
Վերցնում եմ պայուսյակը ու բակի դարպասից ձեռքով անում Սալմային: Զգաստանում եմ, որովհետև նա կոմբինացիայի մեջ է:
-Մտիր տուն, այ աղջիկ, ամոթ է:
Նստում եմ ավտոս  ու 30կմ/ժ արագությամբ ուղղվում Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Ավտոս համեստ է տեղական օլիգարխների համեմատ: Ըդնամենը 70 հազար դոլարանոց  Porsche է:
Բաբա՜խ: Աչքիս ավտովթար է: «Դու՞րս գամ պատշբամբ չէ է, լավ…»
Մարզումից գալիս եմ տուն: Բակում ինձ են դիմավորում Սալման ու արդեն կերակրված տիբեթյան մաստիֆս:
Այս անգամ խշխշում է պետավտոտեչսության բարձրախոսը՝ 23 432, ավտոդ աջ պահիր… 
«Ձեր մերը… հարկավոր է հաջորդ տարի եվրապատուհաններ պատվիրել, թե չէ ամեն ինչ փչացնում են»,- վեր եմ թռնում մեռլատուն գնացողի տրամադրությամբ… Հիշում եմ Ֆեյսբուքի երեկվա ստասուսիս մասին ու առանց լվացվելու ու նախաճաշելու միացնում համակարգիչը: Դանդաղ է միանում սրիկան: «Ահագին քոմենթներ կլինեն ստատուսիս տակ…»,- մտածում եմ ու մատերի ջղային շարժումներով սպասում համակարգչի բեռնումներին: 
 Հայկ Ղազարյան

Комментариев нет:

Отправить комментарий