1991թ. - Դու մեր սուրբ փրկիչն ես: Մի քանի տարի անց. - Հե-ռա-ցի՛ր... |
Մի քանի օր առաջ «Կոնգրես» հյուրանոցում լրագրողների համար տեղի ունեցավ «2012թ. խորհրդարանական ընտրությունների արժանահավատ, պատասխանատու և հավասարակշռված լուսաբանում» երկօրյա սեմինար-վերապատրաստում:
Առաջին օրվա ամփոփման ընթացքում իրավաբաններից մեկը ասաց, որ ինքը հաճախակի
է զրուցել իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, և նրանք իրեն անկեղծ խոստովանել են, որ անգամ ընտրություններում պարտվելու դեպքում չեն զիջի աթոռները:
Իսկ մեկ ուրիշը այն տարածված կարծիքը հաստատեց, որ ամենաարդար ընտրությունները 1991 թվականաին տեղի ունեցած նախագահական ընտրություններն էին:
Այն, որ իշխանությունները աթոռները ամեն գնով չեն զիջի, միանգամայն բնական է: Ինչպես կարելի է պատկերացնել, պարտվելուց հետո նախագահը և ՀՀԿ-աներ պիտի ասեն “Goodbye” ու սկսեն զբաղվել մեկ ուրի՞շ աշխատանքով: Մյուս կողմից էլ, առատորեն բաժանվող ընտրակաշառքները
վկայում են այն մասին, որ ներխորհրդարանական կուսակցությունները վախ ունեն կորցնել
իշխող դիրքերը:
Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարեն եկավ Ռոբերտ Քոչարյանը, Քոչարյանի տեղ` Սերժ Սարգսյանը.
նշանակում է, որ Հայաստանում իշխանափոխություն, այնուամենայնիվ, տեղի է ունենում:
Իսկ երկրորդ հարցի դեպքում հարկավոր է մի քիչ պարզաբանումներ անել: 1991 թվականին ժողովուրդը Լևոն Տեր-Պետրոսյանին ընդհունում
էր որպես սրբի: Նման դեպքերում հիասթափության գործակիցն էլ է մեծ, իզուր չէ ասված`
սիրուց ատելություն մեկ քայլ է: Ժողովուրդը սիրում էր Լևոնին և նրանից սպասում էր հրաշքների: Սակայն ծանր տարիներ էին և Լևոնը շատ շուտով դարձավ նույն ժողովուրդի աչքի գրողը: Եթե նա որպես հրաշագործ չընդհունվեր, հավանաբար, նման ատելության չէր արժանանար: Կարելի է ավելի վառ օրինակ բերել. նույն թվականին Վրաստանի
նախագահական ընտրություններում 86,5 տոկոս ձայն հավաքեց Զվիադ Գամսախուրդիան, իսկ մեկ
տարի էլ չանցած հեղաշրջման արդյունքում նրա տեղում հայտնվեց Էդուարդ Շիվարնաձեն:
Հայկ Ղազարյան
Комментариев нет:
Отправить комментарий