вторник, 29 января 2013 г.

Բանաստեղծություններ

Երբեմն գրում եմ բանաստեղծություններ, բայց ես ինձ բանաստեղծ չեմ համարում, ուղղղակի զբաղմունք է:


*******

Շարան կազմած, մեր նախագահը
Ծաղիկ էր տանում եղբայրականը…
Նորից ամբիոններից խոսեցին
Հրավառ՝ ինչպես 88-ին,
Փրկվածները «հրաշքով»,
Արյունով լցված աչքերով…

2013, հուլիս

Ես նմա գայլի...


Ես նմա գայլի, 

Դու նման լուսնի… 
Կեսգիշերին ես կոռնամ… 

Ախ, այս գայլուհիները, ի՜նչ բնավորություն ունեն: 

Նա ասում էր՝ դեռ դու խակ ես,
Դեռ շատ քիչ ես որս արել,
Չգիտես՝ ինչ է կյանքը, չգիտես՝ ինչ է մարդը:
Ես էլ դրանից ագրեսիվ դարձա,
Նետվեցի հեռուները՝ 
ժանիքներս ցույց տալու 

համար: 

Ախ, այսպիսինն են բոլոր գայլուհիները,
Նրանք շատ են կարևորում ձեռբերումները
Տվյալ պահին՝ որսերը
Նրանք չլսելու են տալիս մեր ոռնոցները…


 2013, մարտ

Թող վառվի կրակը


Թող վառվի կրակը՝
հենց այնպես,
Թող վառվի կրակը...
Այն ինձ կյանք է հիշեցնում:
Թող վառվի կրակը…
Սարսափելի է մահը:
Մի խղճա փայտերը դու,
Մի թող մարի կրակը դու…
Այն ինձ կյանք է հիշեցնում…
...կյանք



2013, մարտ


Պատկերացնում ե՞ս,
Ինձ հետաքրքիր չեն    
Ընկերներիս զրույցները
«Այսինչ զորամասում էի…», - լյա-լյա-լյա  
Տրյա-լյա-լյա
Ինձ հետաքրքիր չեն էլ նման բարբաջանքները:  
Ոպեսզի ցրվեմ այդ հիմար զրույցներից
Իսկույն ևեթ փորձում եմ քո պատկերը հիշել
Եվ իսկույն ևեթ թևեր եմ առնում  ու հասկանում,  
Որ վեհով, բարձրագույնով եմ ես ապրում
Ու որ սին են, սին ամենօրյա կենցաղային զրույցները.    
Լյա-լյա-լյա-լյաա, տրա-լյա-լյալյաա…   

2013, մարտ
****

Մեր  օրերից...


Ես չեմ սիրում կյանքի տերենին,
Առավելևս՝ նրանց  քծնողներին,
Ես ատում եմ նրանց նրանց բոլորին,
Հայրենասեր դրամապաշտներին:

Համաճարակ՝ դրամալություն,

Թանկագին հուշեր մոռացվող,
Ախտահարված մտավորականություն,
Աղբեր ու կույսեր վաճառվող:

Կենսագրությունները ձեր շինծու,

Ջատագովները ձեր հեքիաթագիրներ,
Ամեն ինչ ձերն է առանց հերթի,
Ա՛խ,  կյանքեր թունավորողներ


27.12.  2009

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻՆ ՈՒ ՏԻՐԱՆԸ



Դու աշխատեցիր ճորտի պես, 
Քո մարմինն է դառել կես, 
Չունես դու այսօր ցանկություն, 
Բայց տիրանն է եկել քեզ հյուր:


Պետք է քեզ ուժեղ ճիգ գործադրել՝ 
Ու գնալ կամքին հակառակը: 
Այսօր մի քաշ է ներքաշել, 
Կորցրել է նա մակարդակը



Քո գործն էլ՝ մի գործ չէ, չէ՞,
Վտանգավոր է ասել՝ չէ:
Ում հետ էլ պատահի, պիտի… 
Ինչպիսինն էլ որ լինի…



Թե մերժես՝ դեպքում հակառակ,
Կստանաս հարված՝ առ ճակատ,
«Նայի՜ր, դեռ դու կփոշմանե՜ս»,-
Հերթապահ խոսքը դու կասես:

Ահա շան նման քո կյանքը,
Ահա և մարդկանց բնազդը...



                         
 ԴՈՒ ՈՒՆԵԻՐ ՔՈ ՈՃԸ

Դու ունեիր քո ոճը՝ կարմիր ու սև…
Բայց այսօր դու թքում ես պատյանիդ վրա,
Բայց այսօր դու թքում ես հանրության վրա,
Բայց այսօր դու թքում ես պատվիդ վրա,
Բայց այսօր դու թքում ես ոճիդ վրա...
Միայն թե չքվեք ու չկպնեք…



04.02.2013
Ցտեսություն, ցտեսություն...

Դու 30 տարեկան ես և  քո բոցն է մարել պատանեական,  
Դու նայում ես պատշգամբից անցած տարիների
Ու հասկանում, որ քեզ  մնացել է ածուխը,
Որ հետևում են խենթ ու գիժ օրերը
Որ հետևում են խենթ ու գիժ պատրանքները:
ԷԷ՜հ, մնաք բարյավ, խելագար օրեր,
ԷԷ՜հ ցտեսություն, ցտեսություն, հիմար  մեղքեր
Ցտեսություն, ցտեսություն հրավար բոցեր,
Ինձ հերիք  է միայն ածուխն այս ոչ պատանեական,
Կնստեմ կմեկնեմ ձեռքերս ու կտաքանամ...
Ցտեսություն, ցտեսություն…



ՄԵՐ ՔԱՂԱՔԸ *

Ննջած մեր քաղաքը 
բազմախնդիր
Ալարկոտ ընթանում է
ամեն օր
Կարևոր պարոնները 
մեր քաղաքի
Կարևոր զրույցներ են անում
ամեն օր

Շատ խոսել են սիրում
պարոնները մեր
Սիրում են ձգել
փողկապները ձիգ
Սիրում են կարդալ
հուշաթերթիկներ
Ու խոսելիս միշտ
լուրջակերպար լինել

*Այս բանաստեղծությունը գրել եմ Ստեփանակերտ քաղաքի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий