суббота, 23 января 2016 г.

Քահանան

Մեկ էլ՝ Նիկոլի հարվածը տեսա տեր Սարգիսի ծնոտին… չխկաց ծնոտը… 
Նոյեմբեր ամիսն էր: Փոքր հորեղբորս ծառայող որդուն ընկերների հետ մի օր տեսակցելու էինք գնացել: Վարորդը Նիկոլն էր, իսկ կողքիս՝ Կարենը: Պյատիգորսկյան շանսոնը խարխուլ ճանապարհի հետ մեկտեղ թափ էր տալիս մինչև սրտխառնոցՀետներն այդքան մոտ չեի, որ խնդրեի անջատեին, թարսի պես էլ դինամիկն ականջիս տակ էր. А любовь слепая Болью истезает. Пиковая дама Сдай свою игру…
Արդեն մթնշաղում էր, և մի պյատիգոսրկյան կատարողին հաջորդում էր մյուսը. В каждом сердце есть больная рана. В каждом сердце не стихает плач, Вышел на арену ресторана Наглухо обкуренный скрипач... 

-Նիկոլ, եղբայրս, մի փոքր իջեցրու, եթե դժվար չէ, - համարձակվեցի ես:
-Բլատնոյ երգեր չե՞ս սիրում...
-Սիրում եմ, բայց շատ է բարձր...
Իջեցրեց, բայց ոչ մի տարբերություն չզգացի:
-Կայֆ երգ է,- րոպե անց, չգիտես ինչու, հիշեց Կարենը:
-Էս ո՞ր կողմերում ենք, ե՞րբ կլինենք քաղաքում,- հարցրի ես, ցանկանալով խախտել ձանձրալի լռությունը:
-Մաքսիմում մի երեք ժամից,- պատասխանեց Նիկոլը:
Տասնհինգ կիլոմետր զոռով անցած կլինեինք, երբ ինչ-որ բան սկսեց առջևում ղրղրթալ: Ղրղրթաց ու կծկվեց:
-Բըլ..., - լսվեց Նիկոլի ձայնը: Ձեռքի արգելակը քաշեց ու դուրս  եկավ սալոնից:
-
Ի՞նչ պատահեց:
-Ավտոներից բան չեմ հասկանում,- պատասխանեց Կարենն ու ևս դուրս եկավ:
-Մեզ կարող եք շնորհավորել,- հիստերիայի մեջ էր Նիկոլը, - մատոռն է թափել
Նիկոլն ինչ-որ մեկին զանգեց ու երկարուբարակ բան բացատրեց: Հետո մտավ խցիկն ու մենք դեպի ճամփեզր բրդեցինք: Հետո ստուգեց ավտոյի ազդանշանիչն ու հարցրեց.
-Հիմա ի՞նչ, ի՞նչ անենք… Շարժվե՛նք:
Հլու-հնազանդ զինվորների պես հետևեցինք Նիկոլին:  Ամայի տեղ էր, ոչ ավտո կար, ոչ էլ՝ լուսավորություն:  Քայլեցինք մոտ երեսուն րոպե:
-Ցուրտ է, - արձանագրեց Կարենը:
-Ցուրտ է՝ մարզանք արա,- խստորեն պատասխանեց Նիկոլը:
Մոտ մի տասնինգ րոպե էլ քայլեցինք, երբ ճանապարհի աջ կողմում մի տնակ նշմարվեց: Քայլեցինք:  Տուն չհասած,  կիսատ-պռատ ցանկապատված բակից վրա տվեց մի գամփռ: Նիկոլը մագլցեց մոտի փոքրիկ ծառը, ես տեղս մեխվեցի, իսկ Կարենը վազեց, շունն էլ՝ ետևից:  Թե ինչ հուշեց բնազդը, բայց Կարենը ֆռռաց ու մարտական դիրք զբաղեցրեց. ուր որ է շունը վրա էր տալու, երբ սանդղամուտքը լուսավորվեց ու մեկը կանչեց. «Տոպա՛ն, Տոպա՛ն»:
-Այդ ո՞վքեր են:
-Մենք ենք:
-Հա, ովքե՞ր եք:
-Ճանապարհին ենք մնացել, ցուրտ է…

Լուսավորելով շրջակայքը՝ տնատերը մոտեցավ…
-Տոպան, հանգիստ, գնա տեղդ: Ներս մտե՛ք:
-Ներս մտեք, - ևս մեկ անգամ հրավիրեց: Հանեցինք աշնանային բաճկոններն ու մտանք երկու սենյակներից մեծը:  Ցրտից հետո միանգամից զգալի էր հաճելիորեն թուլացնող տաքը:
Տնատերը քառասունին մոտ հոգևորական էր: Պարզվեց, որ մոտակայքում եկեղեցի կար, ինքն էլ մի երկու տարի առաջ վանահայր էր նշանակվել:
-Մրսած կլինեք,- նկատեց ու թեյնիկը տեղադրեց փայտե վառարանի չրչրթացող  կարտոֆիլի մոտ: 
Ճիշտն ասած, չգիտեինք ոնց դիմել, բայց ուզում էինք շնորհակալական խոսք ասել: Դիմելաձևն էր խնդիրը, որ զրույցը չեր կպնում:  
-Ես տեր Սարգիսն եմ… արդեն երկու տարի է այստեղ եմ ծառայում… էստեղ կմնաք գիշերը, խնդիր չկա:
 Երևում էր, որ երկու սենյակից բաղկացած տունը նոր էր կառուցված. կոպիտ սվաղի վրա ոչինչ չկար («անհյուրընկալ պատերը սև»), սեղանի, մահճակալի ու մի քանի աթոռից բացի՝ ոչինչ մի:
-Հյուրասիրվե՛ք, - տեր Սարգսի մի ձեռքում թեյնիկն էր, մյուսում՝ խորոված կարտոֆիլով ափսեն:
-Հյուրասիվե՛ք, - կրկրնեց,- կարտոլ ավելացրի փեչին,  հերիքելու է: Դե, պատմեք` ո՞վ եք, ի՞նչ եք:
-Մեր ընկերոջն էինք եկել տեսակցելու, - խոսեց Կարենը,- ավտոն վարի գնաց ճամփին: («վարի» բառի վրա ժպտաց տեր Սարգիսը):
ըմմ, աշխարհից կտրված վայր է, մոտակայքում ոչինչ չկա, ես եմ ու էն կողմում՝ մի փոքրիկ գյուղ:
Կարտոֆիլը աղ ու հացի հետ հալվում էր բերաններումս:   
Մի քանի բաժակ քաղցր թեյ խմելուց հետո, տաքացանք, տրամադրություններս բարձրացավ: «Այս ի՜նչ լավ մարդ է, Տեր Սարգիսը»,- մտածում էինք մենք:
Տեր Սարգիսը պատմեց, որ երաժիշտ էր ժամանակին:  Պատմեց, որ չարաճճի տղա էր, փոքր տարիքից ծխում էր ու բանակում սպաների հետ կոնֆլիկտներ էր ունենում: Այնպես պատահեց, որ իր  կյաքում հեղափոխություն կատարվեց՝ հավատաց Քրիստոսին ու դարձի եկավ: Միանգամից թողեց երաժշտությունն ու ընդունվեց ճեմարան: Հարազատներն ու ընկերները շոկի մեջ էին
 - Լավ, տեղավորեմ ձեզ, արդեն տասն է: Երկուսդ՝ այստեղ, երկուսը՝ այնտեղ:
Ես տեղավորվեցի բազմոցին, Նիկոլը՝ ծալովի մահճակալին: Տեր Սարգսի սենյակ էլ գիշերելու գնաց Կարենը:
Ամեն ինչ հանգիստ էր: Հոգնածությունը քաղցր քունն ապահովել էր: Երևի երեքի կողմերն էր, երբ հարևան սենյակից թմփոց ու օգնության կանչ լսեցինք: Մինչև ցատկեցի տեղիցս, Նիկոլն արդեն հարևան սենյակում էր: Խառնաշփոթ էր, Տեր Սարգիսը գետնին էր ու գլուխը չէր ուզում բարձրացնել, Կարենն էլ անկյունում սեղմված էր: Մեկ էլ՝ Նիկոլի հարվածը տեսա տեր Սարգիսի ծնոտին… չխկաց ծնոտը… Կամացուկ ոռնում էր ու արցունքները մի կերպ զսպում:
-Գնանք, գնանք, տղերք: Էստեղ չեմ կարող մնալ:
-
Բայց էս կեսգիշերին ու՞ր գնանք,- հարցրեց Նիկոլը:
-
Թե ընկեր ես, խնդրում եմ, արի գնանք:
Արդեն հանգված, չախկալների ոռնոցների տակ թանձր գիշերով քայլում էինք դեպի ավտոն, երբ Նիկոլը հարցրեց:
-Ասում ես՝ ո՞նց է եղել:
-
Քնած էի, մեկ էլ զգում եմ  ինչ-որ ձեռքերի տաքություն վարտիքիս մեջ

Հայակ Ղազարյան
Լուսանկարը՝   Krit's Photo Blog

Комментариев нет:

Отправить комментарий