среда, 8 июля 2015 г.
вторник, 17 марта 2015 г.
Դոշ տվողը
Գոշան շատ ամուր
ձգեց փողկապը ու շփեց այտը: Լավ եմ թրաշվել:
Այսօր երիտասարդ
պատգամավորների նիստն է: Հարկավոր էր կարգին պատրաստվել:
Նիստին
ներկա էր իսկական ազգային ժողովի նախագահը՝
Անդրանիկ Պետիկյանը: Պետիկյանի տրամադրությունը բարձր էր, ասում էր «դուք մեր
ապագան եք, ջահելները, վու՜խխ...»: Պարոն Պետիկյանը
բարձրացավ ամբիոն:
-Ողջունում եմ
նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի անդամներին: Կարևորում եմ երիտասարդության իրական
ներուժի ու նախաձեռնողական հնարավորությունների իրացման համար երկխոսության ապահովումը:
Երիտասարդական խորհրդարանը կարող է երիտասարդների համար դառնալ ինքնադրսևորման, սեփական
հնարավորություններն իրացնելու ասպարեզ: Չի
բացառվում, որ ձեզանից շատերին ամենամոտ ապագայում տեսնենք մեծ քաղաքականության ամենաառաջին
շարքերում, պետական ամենաբարձր օղակներում: Մեր հանրապետության նախագահի կողմից Երիտասարդական
խորհրդարանի անդամներին շնորհավորական ուղերձ եմ հղում ու մաղթում արդյունավետ գործունեություն:
вторник, 27 января 2015 г.
Ֆանտոմ
| Լուսանկարը՝ Մարութ Վանյանի |
Հոսպիտալի ամայի բակում
դիտելու բան չկար, բայց ներքին հողմաշենցի Եղիշը շարունակում էր պատուհանին կպած` մահճակալից
ուսումնասիրել դուրսը: Երրորդ շաբաթում ընկերների գալ-գնալը սպառվել էր և ահա մենակ
էր մնացել ինքն իր հետ: Խորհելու առանձնակի բան էլ չկար. ամեն ինչ որոշված էր, ամեն
ինչ ավարտված էր: Թվում էր Եղիշին:
пятница, 14 ноября 2014 г.
Ղարաբաղյան դատավարություն
Թունդ ընդդիմադիր, նախկին դասախոս Կարեն Գիլունցի դատավարությունն էր: Չգիտեմ ինչ էր ու ոնց էր, բայց իբր Կարեն Գիլունցը հունիսին կնոջ հետ մտել էր համալսարան, ռեկտորը թե պրոռեկտորը ասել է՝ չի կարելի մտնել, ռեմոնտ է գնում: Գիլունցը էստեղ ջղայնացել է, ռեկտորի ու պրոռեկտորի մերերին է քրֆել, մոտ վազած համալսարանական բանվորներին անվանել է ռեկտորի չմոներ: Գիլունցը: Սրանով չի բավարարվել: Բանվորներից ամենատարեցին՝ Գագո ձյաձյային, բասկետբոլի գնդակի պես նետել է գազոններն ու քացու տակ գցել: Գիլունցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
понедельник, 29 сентября 2014 г.
«Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» - 2
Սեպտեմբերի 29-ը:
«Դեմ եմ հասարակական տրանսպորտի թանկացմանը» ցույց տեղի ունեցավ ԼՂՀ Կառավարության շենքի դիմաց: Առաջին ցույցը քաղաքապետարանի դիմաց էր (սեպտեմբերի 24-ին): Այն ժամանակ քաղաքապետը չեր ուզում հարցը քննարկել նախաձեռնության անդամների հետ լրագրողների նեկայությամբ (ինչի պատճառով քննարկումը ձախողվեց): Այսօր քննարկումը լուսաբանվում էր, վարչապետը ընդունեց երիտասարդներին: Թե ոնց էր և ինչպես, ձեզ կպատմեն Karabakh-open.info, Artsakhpress.am, Civilnet.am և Kavkaz-uzel.ru լրատվական կայքերը:
«Դեմ եմ հասարակական տրանսպորտի թանկացմանը» ցույց տեղի ունեցավ ԼՂՀ Կառավարության շենքի դիմաց: Առաջին ցույցը քաղաքապետարանի դիմաց էր (սեպտեմբերի 24-ին): Այն ժամանակ քաղաքապետը չեր ուզում հարցը քննարկել նախաձեռնության անդամների հետ լրագրողների նեկայությամբ (ինչի պատճառով քննարկումը ձախողվեց): Այսօր քննարկումը լուսաբանվում էր, վարչապետը ընդունեց երիտասարդներին: Թե ոնց էր և ինչպես, ձեզ կպատմեն Karabakh-open.info, Artsakhpress.am, Civilnet.am և Kavkaz-uzel.ru լրատվական կայքերը:
Ի տարբերություն անցած ցույցի, այսօր պահանջում էին շարունակել Ստեփանակերտի տրանսպորտի սուբիդավորումը:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ երթ՝ Կառավարության շենքից մինչև երրորդ դպրոցի խաչմերուկ. անձրևը ավելին գնալ խանգարեց:
Խնդրանք. եթե հանկարծ լուսանկար վերցնենք, ապա մի ձև հղում արեք էլի (օրինակ, լուսանկար/ները Հայկ Ղազարյանի բլոգից են)
Խնդրանք. եթե հանկարծ լուսանկար վերցնենք, ապա մի ձև հղում արեք էլի (օրինակ, լուսանկար/ները Հայկ Ղազարյանի բլոգից են)
среда, 24 сентября 2014 г.
Ընդդեմ ուղեվարձի թանկացման. Ստեփանակերտ
Սկզբում քաղաքապետարանի ներկայացուցիչը ցուցարարների առանձին խմբերի հրավիրեց դահլիճ. "Տեղը փոքր է, կխնդրեի փոքր խմբերով մտնել՝ քսան-քսան": Ցուցարարները չընդունեցին առաջարկը: Նրանց պահանջով քաղաքապետը դուրս եկավ ընդառաջ ցուցարաների:
"Առաջ բենզինը 180 դրամ էր, իսկ ուղեվարձը՝ 50, իսկ հիմա 520-540 դրամ է դառել"- ասաց քաղքապետը՝ հիմնավորելով թանկացման պատճառներից մեկը:
Հ.Գ. Կարծում եմ, ակցիան կարելի է պատմական համարել, անկախախումից հետո առաջին անգամ է նման հավաքույթ տեղի ունենում:
Հավաքվածները որոշեցին ուղեվարձի թանկացման վերաբերյալ առաջիկայում բողոքը արտահայտել տարբեր ձևերով ( նաև նման երևանյան "Չեմ վճարելու 150 դրամ"-ի. երևանյան ակցիան ինչ-որ տեղ խթան էր ակցիայի համար):
среда, 11 июня 2014 г.
Ֆեյսբուքիստի անուրջները
«Էվոռեվուլյուցիա» ռոք-խմբի փաբային համերգից հետո մոտ երկու ժամ ֆռֆռում
եմ ֆեյսբուքից մինչև lragir.am ու մռափում:
Подписаться на:
Сообщения (Atom)