Job.am աշխատանքների որոնման գործակալության շնորհիվ տեղավորվեցի մի շինարարական ընկերությունում: Տաղտկալի թվեր ու տառեր լցնելով վորդերում ու էքզելներում, ձանձրացա: Երկու ամիս անց ուշացումներիս համար պետը իրերս հավաքելու հրաման տվեց: Էլի մնացի անգործ: Օրեր շարունակ մկնիկի անվակը ֆռռացնում էի Ֆեյսբուքներով ու էլի տարբեր զահրումարներով: Այնքան ֆռռացրի, մինչև մայրս ու տան մյուս անդամներն իմ առջև պայման
դրեցին՝ ինտերնետային կապի համար մենք ավելորդ փող չունենք, գնա ինքդ գումարը մուծիր:
Ստիպված էի նորից չոլերն ընկնել ու աշխատանք փնտրել: Ախր էդ զահրումար աշխատանքն էլ շատ քիչ է, լավն էլ ընդհանրապես չկա: Զինվորական հորեղբայրս հորդորում էր, որ բանակ մտնեմ՝ զամպատեխ:
четверг, 18 февраля 2016 г.
суббота, 23 января 2016 г.
Քահանան
![]() |
| Մեկ էլ՝ Նիկոլի հարվածը տեսա տեր Սարգիսի ծնոտին… չխկաց ծնոտը… |
Նոյեմբեր ամիսն էր: Փոքր հորեղբորս ծառայող որդուն ընկերների հետ մի օր տեսակցելու էինք գնացել: Վարորդը Նիկոլն էր, իսկ կողքիս՝ Կարենը: Պյատիգորսկյան շանսոնը խարխուլ ճանապարհի հետ մեկտեղ թափ էր տալիս մինչև սրտխառնոց: Հետներն այդքան մոտ չեի, որ խնդրեի անջատեին, թարսի պես էլ դինամիկն ականջիս տակ էր. А любовь слепая Болью истезает. Пиковая
дама Сдай свою игру…
Արդեն մթնշաղում էր, և մի պյատիգոսրկյան կատարողին հաջորդում էր մյուսը. В каждом сердце есть больная рана. В
каждом сердце не стихает плач, Вышел на арену
ресторана Наглухо обкуренный скрипач...
суббота, 21 ноября 2015 г.
Արցախի տնտեսության զարգացման գաղտնիքները- 2: Հինգ տարի անց
![]() |
| Բարեփոխումները ֆանտաստիկ են |
Վիկտոր Ֆեշենկո
“Секрет”-ի հատուկ թղթակից
“Секрет”-ի հատուկ թղթակից
Կան երկրներ, որտեղ երկրի առաջին դեմքերը նույնիսկ ոտքով չեն ման գալիս:
Չճանաչված այդպիսի մի երկրում՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը էշով են գործի գնում: Ո՞րն է նպատակը:
«Մի քանի տարի առաջ մեքենաների մեծ քանակության պատճառով բնապահպանական խնդիր ծառացավ:
Լաբորատորիաները ցույց տվեցին, որ հանրապետությունում օդի աղտոտումը անցնում է սահմանված նորմերը: Իսկ մեր կողմից էշի նախընտրությունը որպես տրանսպորտ ծառայում է օրինակ մեր քաղաքացիներին»,- ասում է վարչապետը:
Մոտս հարց առաջացավ՝ ինչու՞ հենց էշ, այլ ոչ թե, ասենք, հեծանիվ: «Էշը ավանդական տրասնպորտ է, ազգային կոլորիտ ենք հաղորդում»: Մեզանից քիչ հեռու սեւ էշով մեզ է հսկում մեկ թիկնապահ: Վարչապետի էշը առանց լուսաթարթի է: Կարող էր նաեւ թիկնապահ չլինել, բայց օրենքն է պահանջում:
среда, 23 сентября 2015 г.
Ճերմակ հեղափոխություն
| Ստեփանակերտում ՏԻՄ ընտրություններ պիտի լինեին |
Հա, ասեցի, որ Խորենյանը անկուսակցական էր, բայց չասեցի, որ նախկին ազատհայրենիքցիներ Աբրահամյանը ՊՈԽԺԵԿ, իսկ Կարենյանը՝ ՀԱՃԺԵԿ կուսակցությունից էր: (Միայն աստված գիտեր, թե ոնց էին վերծանում: «Վերծանումը ձեզ ենք թողնում»,- ասում էին կուսակցապետերը՝ ի պատասխան լրագրողների):
ՏԻՄ թեկնածուների պաստառներից քաղաքը պսպղում էր: Գալուսծիկների միամսյակ էր (տղերքը գալուսծիկները չէին հանում ու հենց այդպես տեղաշոր էին մտնում): Բուկլետների ու պաստառների նրանց անանիստ դեմքերը կամացուկ հուշում էին. «Ես հեռու՜ն կգնամ, հեռու՜ն...»
Մեր երկրի ճակատագիրը (2015)
| Koryun Aslamiziryan |
Միջօրե էր: Արեւը կիզում էր, ողողում, ներս սողոսկում պատուհանների միջով ու լցնում դատարկությունը: Հանկարծ երկաթե դուռը ճռռաց ու տեսարան բացվեց դեպի… Թու՜… այս ինչե՞ր եմ գրում: Ստեփանակերտում մայիսի երեքին նախատեսված են ազգային ժողովի ընտրություններ: Իմ զրուցակիցը պիտի դառնա երիտասարդ թեկնածու Կորյուն Ասլամիզյանը:
14.35-ին շարժվեցի դեպի նորակառույց շենքերից մեկը: Այնտեղ ծվարած սենյակներից մեկը պարոն Ասլամիզյանի նախընտրական շտաբն էր: 15.00-ին համարձակորեն դխդխկացրի դուռը: Դեպուտատը, ապագա, ինձ էր սպասում:
-Բարեւ ձեզ, պարոն Ասլամիզյան:
-Ըբարեւ ձեզ,- ձեռքերը հենեց սեղանին ու բարձրացավ. դանդաղ ու դանդաղ, շատ դանդաղ, իսկական slow motion էֆեկտով: (Slow motion-ով ձեռքս սեղմեց ու slow motion-ով էլ թոթվեց):
среда, 8 июля 2015 г.
вторник, 17 марта 2015 г.
Դոշ տվողը
Գոշան շատ ամուր
ձգեց փողկապը ու շփեց այտը: Լավ եմ թրաշվել:
Այսօր երիտասարդ
պատգամավորների նիստն է: Հարկավոր էր կարգին պատրաստվել:
Նիստին
ներկա էր իսկական ազգային ժողովի նախագահը՝
Անդրանիկ Պետիկյանը: Պետիկյանի տրամադրությունը բարձր էր, ասում էր «դուք մեր
ապագան եք, ջահելները, վու՜խխ...»: Պարոն Պետիկյանը
բարձրացավ ամբիոն:
-Ողջունում եմ
նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի անդամներին: Կարևորում եմ երիտասարդության իրական
ներուժի ու նախաձեռնողական հնարավորությունների իրացման համար երկխոսության ապահովումը:
Երիտասարդական խորհրդարանը կարող է երիտասարդների համար դառնալ ինքնադրսևորման, սեփական
հնարավորություններն իրացնելու ասպարեզ: Չի
բացառվում, որ ձեզանից շատերին ամենամոտ ապագայում տեսնենք մեծ քաղաքականության ամենաառաջին
շարքերում, պետական ամենաբարձր օղակներում: Մեր հանրապետության նախագահի կողմից Երիտասարդական
խորհրդարանի անդամներին շնորհավորական ուղերձ եմ հղում ու մաղթում արդյունավետ գործունեություն:
Подписаться на:
Сообщения (Atom)


